Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր կրթության ոլորտի մի խումբ ներկայացուցիչների հետ քննարկել է համակարգի խնդիրներն ու տեսլականը: Այս մասին հայտնում է շարժման տեղեկատվական կենտրոնը։ Քննարկման մասնակիցները կրթության ոլորտում մեծ փորձառություն և ներդրում ունեցող գիտնականներ ու փորձագետներ են, ոլորտի պետական գերատեսչության նախկին ղեկավարներ, հեղինակավոր դպրոցների տնօրեններ: Վերջիններս մտահոգություն են հայտնել կրթական համակարգի ընդհանուր վիճակի, կրթության նկատմամբ պետական ոչ համարժեք քաղաքականության, վերջին տարիներին հանրակրթական ոլորտում տեղի ունեցող փոփոխությունների միտումների վերաբերյալ: Մանուկյանն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանի ապագան տեսնում է երկու ուղղությունների զարգացման հիմքում՝ բանակ և կրթություն: Ըստ նրա՝ հզոր և բարեկեցիկ երկրի գրավականը ուժեղ բանակն է և կրթությունը՝ ազգային ու համամարդկային արժեքների ճիշտ համադրության, բնական գիտությունների և առաջատար տեխնոլոգիաների վրա հիմնված կրթական համակարգով: «Այս երկու խնդիրներն առաջնահերթ պետք է դառնան Հայաստանի ցանկացած իշխանության համար»,-նշել է նա: Մասնակիցները քննարկել են կրթության ոլորտի խնդիրների բավականին լայն շրջանակ, որն առնչվել է կրթության գաղափարախոսությանը, կառավարման մոդելին, 12-ամյա կրթական համակարգին, կրթության մեջ ազգային բաղադրիչի դերին, կրթական նոր չափորոշիչներին, հայագիտական առարկաները կրթական ծրագրերում նվազեցնելու խնդիրներին, այս օրերին ակտիվորեն քննարվող գնահատման համակարգի փոփոխություններին և այլ հարցերի: Վազգեն Մանուկյանն առաջարկել է համատեղ ջանքերով ձևավորել Հայաստանի կրթական համակարգի տեսլականը, հնարավոր բոլոր հարթակներում ակտիվորեն քննարկումներ ծավալել վերոնշյալ հարցերի շուրջ և փորձել ազդեցություն ունենալ կրթական ոլորտում որոշումների կայացման վրա թե՛ այսօր և թե՛ ապագայում:
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44