Այսօր Թբիլիսիի կենտրոնում գտնվող Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ քովիդ-սահմանափակումների դեմ բողոքի ցույց է տեղի է ունեցել: Տարբեր ոլորտների ներկայացուցիչներ իշխանություններից պահանջել են թույլ տալ իրենց աշխատել, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»: Ակցիան կազմակերպել է «Սոցպայթյուն» շարժումը՝ նախաձեռնող խումբ, որում ընդգրկվել են լեռնագնացներ, ձմեռային սպորտի ձեւերի մարզիչներ եւ այլ մասնագիտությունների ներկայացուցիչներ, որոնք առանց եկամուտների են մնացել համավարակի բռնկումից հետո: Նրանք դահուկներ են բերել խորհրդարանի մոտ: Հանրահավաքին միացել են ֆիթնես-կենտրոնների սեփականատերեր, դերասաններ, երաժիշտներ, անիմատորներ եւ ձեռներեցներ, որոնց չի առնչվել փետրվարյան սահմանափակումների մեղմացումը: «Արդեն մեկ տարի է, ինչ ես գործազուրկ եմ: Ես պահանջում եմ, որ, կանոնակարգման պայմանների համաձայն, մեր եւ ոչ միայն մեր հատվածը բաց լինի, որպեսզի կարողանանք կերակրել մեր երեխաներին»,- լրագրողներին ասել է սարդ-մարդու հագուստով հանրահավաքի եկած ցուցարարներից մեկը: Ցուցարարների ձեռքում գտնվող պաստառների վրա կարելի էր կարդալ նրանց հիմնական ուղերձը՝ «Կարգավորումներ = սով»: Որոշ ցուցարարներ այլեւս մտադիր չեն ենթարկվել կանոններին: Նրանք հայտարարել են, որ չնայած արգելքին, կվերսկսեն իրենց գործունեությունը: Էքսկուրսավար Ալեքսանդր Գորգիձեն այսօր կարճ շրջայց է կատարել Մետեխի կամրջից մինչեւ խորհրդարան: Մյուս ցուցարարների պես նա էլ է աշխատելու թույլտվություն պահանջում: «Ինձ 200-300 լարի օգնության կարիք չունեմ: Ես շատ ավելի շատ եկամուտ կունենամ եւ կվճարեմ ձեր բյուջե»,- ասել է ակցիայի մասնակիցը։
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34