Հաշվի առնելով այն փաստը, որ ջավախքցիների մեծ մասն իրենց ընտանիքներն է պահում արտագնա աշխատանքի մեկնելով, հիմնականում՝ Ռուսաստան, Վրաստանում քննարկվում է բնակիչներին գումար վաստակելու համար երկրից մեկնելու թույլտվության հարցը։ Օրերս Վրաստանի քաղաքացիներին հնարավոր կլինի մեկնել Հայաստան՝ Նինոծմինդա-Բավրա սահմանային անցակետով, այնտեղից էլ՝ նշանակման երկիր: Այս մասին գրում է Jnews-ը։ Վրաստանը 2020թ. մարտից փակել է իր սահմանները օտարերկրյա քաղաքացիների համար: Մուտքը և ելքը Վրաստանից իրականացվում է միայն հատուկ դեպքերով, միայն ԱԳՆ թույլտվությամբ՝ յուրաքանչյուր դեպքում առանձին։ Փետրվարի 1-ից այդ կարգավորումները հեշտացվել են միայն օդային հաղորդակցության համար: Հայաստանի Հանրապետությունն իր ցամաքային սահմանները բացել է դեռևս հունվարի կեսերին՝ օտարերկրյա քաղաքացիների մուտքը բացասական թեստով։ Սակայն Վրաստանի քաղաքացիները չէին կարող հատել սահմանը, քանի որ Վրաստանը երկրից դուրս չէր թողնում իր քաղաքացիներին, բացառությամբ հատուկ դեպքերի: Արտագնա աշխատանքի մեկնողների համար Վրաստանում որոշել են հատուկ դեպքերում քաղաքացիների մեկնումը Հայաստան հնարավոր դարձնել: Մանրամասները պարզ կլինի առաջիկա օրերին:
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01