Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Նիկոլա Բիրն արտահայտվել է բելառուսցի դատավորների դեմ պատժամիջոցներ կիրառելու օգտին, հաղորդում է Ինտերֆաքս-Ուկրաինա-ն: «Ուժային կառույցների ներկայացուցիչների նկատմամբ սահմանված անձնական պատժամիջոցները բավարար չեն: Մենք պետք է տարածենք դրանք դատական եւ իրավապահպան համակարգի ներկայացուցիչների, Լուկաշենկոյի կողմնակիցների վրա»,-հայտարարել է Բիր: Ընդ որում՝ նա հավելել է, որ եվրոպական երկրները պետք է բալանս փնտրեն ճնշման եւ բելառուսական իշխանություններ հետ փոխազդեցության միջեւ: Նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան իր հերթին հայտարարել է, որ ռեժիմի վրա ճնշում գործադրելու համար անհրաժեշտ է արդյունավետ պատժամիջոցներ սահմանել ընդդեմ նրա «դրամապանակների», ուժայինների, քարոզիչների, նրանց, ովքեր մասնակցել են ընտրությունների կեղծման մեջ, ինչպես նաեւ նրանց, ովքեր այժմ անօրինաբար դատում են բելառուսցիներին: Հաղորդվում է, որ Բելառուսում 2020 թվականի նախագահական արշավի մեկնարկից ի վեր հարուցվել է ավելի քան 100 քրեական գործ ընդդեմ նախագահական քարոզարշավի մասնակիցների, շտաբերի ակտիվիստների, բողոքի խաղաղ ակցիաների մասնակիցների, որոնք անցկացվել են ընտրարշավից հետո: 2020 թվականի վերջին երկու ամսվա ընթացքում կայացվել է ավելի քան 100 դատավճիռ քրեական գործերով, որոնք կապված էին բողոքի ցույցերի եւ դրա հետեւանքների հետ: 2021 թվականի հունվարին հանրապետության դատարանները կայացրել են առնվազն 46 դատավճիռ «քաղաքական գործերով»: Ինչպես հաղորդվում էր, անցած տարի ԵՄ-ն սահմանել է Բելառուսի դեմ պատժամիջոցների երեք փաթեթ: Անցած տարվա դեկտեմբերին հրապարակվել է ԵՄ Խորհրդի որոշումը պատժամիջոցների երրորդ փաթեթի մասին, որում ներառված է 29 ֆիզիկական եւ յոթ իրավաբանական անձ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01