Բելառուսը Լեհաստանին ուղարկել է փաստաթղթեր EXTA տելեգրամյան ալիքի հիմնադիր եւ խմբագիր Ստեփան Պուտիլոյին եւ ալիքի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պորտասեւիչին արտահանձնելու մասին, հայտարարել են Քննչական կոմիտեում, հաղորդում է Sputnik-Բելառուս-ը: «Քննչական կոմիտեն ուղարկել է փաստաթղթերը Պուտիլոյին եւ Պրոտասեւիչին արտահանձնելու հարցով: Այդ երկրի հետ մենք ունենք միջազգային պայմանագիր քրեական գործերում իրավական աջակցության մասին, որը նաեւ կանոնակարգում է արտահանձնման մասին հարցը»,-նշել է Քննչական կոմիտեի միջազգային իրավական բաժնի ղեկավար Միխայիլ Վավուլոն: «Տեսնենք՝ որքանով այդ պետությունը կկատարի իր ստանձնած միջազգային պարտավորություններն անձանց արտահանձնման մասին, որոնք հետախուզվում են Բելառուսի Քննչական կոմիտեի կողմից քրեական գործով»,-ընդգծել է Վավուլոն: Sputnik-ի հաղորդմամբ՝ Պուտիլոյին եւ Պրոտասեւիչին մեղադրանք է առաջադրվել խմբակային գործողություններ կազմակերպելու հատկանիշներով, որոնք կոպտորեն խախտել են հասարակական կարգը եւ շրջանցել իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջները, ինչի հետեւանքով խոչընդոտվել է տրանսպորտի, ձեռնարկությունների եւ կազմակերպությունների աշխատանքը: Բացի այդ, նրանք մեղադրվում են նաեւ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ, որոնք ուղեկցվել են մարդկանց նկատմամբ բռնությամբ, կողոպուտով, ունեցվածքի ոչնչացմամբ եւ իշխանության ներկայացուցիչների վրա զինված դիմադրությամբ: Նաեւ նրանց մեղադրանք է առաջադրվել կանխամտածված գործողություններ կատարելու մեջ, որոնք ուղղված էին սոցիալական թշնամանք եւ պառակտում առաջացնելուն ուրիշ սոցիալական պատկանելիության հատկանիշներով, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից:
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01