Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Պետեր Ալթմայերը «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունն ավարտելուն կողմ է արտահայտվել՝ չնայած ՌԴ-ում հայտնի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի դեմ կայացված դատավճռի, հաղորդում է DW-ը:
Այդ նախագծի շուրջ քննարկումները պետք չէ խառնել Ռուսաստանում մարդու իրավունքների խախտումների մասին քննարկումների հետ, ասել է Ալթմայերը Bild am Sonntag գերմանական շաբաթաթերթին տված հարցազրույցում:
«Արդեն բազում տասնամյակներ գոյություն ունեցող տնտեսական կապերը եւ ձեռնարկությունների տնտեսական նախագծերը չի կարելի համեմատել մարդու իրավունքների կոպիտ խախտումների եւ դրանց նկատմամբ մեր արձագանքի հետ: Եթե «Հյուսիսային հոսք-2»-ն ավարտին չհասցվի, ապա Ռուսաստանն արդյունքում պակաս գազ չի վաճառի, քանի որ «Հյուսիսային հոսք-1»-ն ու Ուկրաինայի միջով անցնող գազատարը կշարունակեն աշխատել: Սակայն գերմանական ձեռնարկությունները կկորցնեն հսկայական ներդրումներ: Ուստի ես հորդորում եմ առարկայական քննարկում վարել»,-պարզաբանել է ԳԴՀ էկոնոմիկայի նախարարը:
Միեւնույն ժամանակ Պետեր Ալթմայերն անվանել է բավականին ընդունելի Նավալնիի դատավճռի շուրջ Եվրամիության քննարկումները:
«Ալեքսեյ Նավալնիի դատավճիռը չլսված գործողություն է, որն աղերս չունի իրավական դաշտում գործողությունների հետ: Սակայն Եվրամիության արձագանքը կարող է լինել միայն ընհանուր առմամբ ԵՄ պատասխանը»,-ընդգծել է ԳԴՀ էկոնոմիկայի նախարարը:
«Հյուսիսային հոսք-2»-ն արդեն ավելի քան 90 տոկոսով կառուցված է: Փետրվարի 6-ի երեկոյան Nord Stream 2 AG ընկերությունը հայտնել է խողովակները տեղադրելու շուրջ աշխատանքները շարունակելու մասին: Բազմաթիվ եվրոպական երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, քննադատում են այդ նախագիծը: ԱՄՆ-ը պայքարում է դրա դեմ պատժամիջոցներ սահմանելով, սակայն Գերմանիայի կառավարությունը, չնայած Նավալնիի եւ նրա կողմակիցների նկատմամբ ճնշումներին, չի հրաժարվում «Հյուսիսային հոսք-2»-ից:
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44