Կորոնավիրուսի ծագումն ուսումնասիրող գիտնականներն անցկացնում են երկարատեւ հետազոտություն Չինաստանում եւ հայտնաբերել են «կարեւոր բանալիները», որոնք վերաբերում են Ուհանում ծովամթերքի շուկայի դերին համավարակի բռնկման կապակցությամբ, գրում է Bloomberg-ը: Նյու Յորքից կենդանաբան Փիթեր Դազակը, որն աջակցել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաքելությանը, ասել է, որ ակնկալում է, որ հիմնական արդյունքները կհրապարակվեն նախքան փետրվարի 10-ը: Հետազոտողները ցանկանում են տեղեկանալ՝ ինչպես է SARS-CoV-2 վիրուսը տարածվել Ուհանում, այնուհետեւ պատճառ դարձել ավելի քան 100 տարվա ընթացքում ամենասարսափելի համավարակի համար: Դազակը նշել է, որ ուսումնասիրությունը կանխագուշակում է շրջադարձային պահ համավարակի հետեւանքները մեղմեկու առումով: Գիտնականների վարկածները, որ վիրուսի տարածումը կարող էր դառնալ Ուհանում Վիրուսաբանության ինստիտուտից արտահոսքի հետեւանք, հերքվել է: Գիտնականներն այցելել են Շի Ժենգլի լաբորատորիան, որը հավաքել եւ վերլուծել է այդ վիրուսներն ավելի քան 10 տարի: Աշխատանքն իրականացվել է չինացի գործընկերների հետ մեկտեղ, որոնք օգնել են հետազոտողներին ավելի խորքային ապացույցներ գտնել, հավելել է նա: Հաջորդող հետազոտությունները հայտնաբերել են վարակման ավելի վաղ դեպքեր մարդկանց շրջանում, որոնք կապ չեն ունեցել շուկայի հետ: Գիտնականներն ավելի խորքային ուսումնասիրություն են կատարել եւ հայտնաբերել են ավելի «կարեւոր ապացույցներ» շուկայի դերի մասին, ասել է Դազակը: Ընդ որում՝ սննդի շուկան փակ էր եւ մաքրված վարակման առաջին դեպքերից անմիջապես հետո, սակայն «այն դեռեւս բավականին պահպանված է»,-ասել է Դազակը:
«Մարդիկ շտապել են հեռանալ եւ թողել են սարքավորումը, սպասքը, տեղի ունեցածի հետքերը, եւ դա այն է, ինչը մենք ուսումնասիրել ենք»,-նշել է նա: Չինաստանից գիտնականները, որոնք նմուշառում են վերցրել շուկայից, պարզել են տեղը, որտեղ հայտնաբերվել են SARS-CoV-2 ատիպիկ թոքաբորբի հետքերը, պատմել է գիտնականը: «Այն ամենն, ինչ ես արդեն տեսել եմ, խոսում է այն մասին, որ կան իրական հուշումներ տեղի ունեցածի մասին, եւ ես հուսով եմ, որ այս ճամփորդության վերջում մենք կկարողանանք համոզիչ բացատրություն տալ դրան»,-եզրափակել է գիտնականը:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34