Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալությունը (USAID) նախատեսում է մի շարք գործընկեր երկրներում գործարկել ծրագիր, որը վերաբերում է «տարածաշրջանային էներգիայի մատակարարման անվտանգության, հուսալիության և արդյունավետության բարելավմանը»: Այս մասին գրում է RT-ն, որի տրամադրության տակ է հայտնվել այն փաստաթուղթը, որում ներկայացված են ծրագրի վերաբերյալ որոշ մանրամասներ:
Նշվում է՝ «Ներդրումներ էներգետիկ ակտիվների զարգացման գործում» ծրագրի շրջանակներում նախատեսվում է ներդրումներ իրականացնել էներգետիկայի բոլոր ոլորտներում, այդ թվում՝ «ջերմության և էլեկտրաէներգիայի արտադրության օբյեկտներում, էլեկտրաէներգիայի փոխանցման և բաշխման ցանցերում, ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքներում»: Առաջարկվում է նաև հատուկ ուշադրություն դարձնել ենթակառուցվածքային առաջարկներին, որոնք զգալի ներդրումներ են պահանջում:
Բացի այդ, ըստ ծրագրի՝ կապալառուները պետք է որոշեն էներգետիկ ոլորտում ներդրումային նախագծերի ծավալը հետևյալ երկրներում ՝ Ադրբեջան, Ալբանիա, Հայաստան, Բոսնիա և Հերցեգովինա, Վրաստան, Կոսովո, Մոլդովա, Հյուսիսային Մակեդոնիա, Սերբիա և Ուկրաինա:
Շեշտվում է նաև, որ այս ծրագիրը պետք է օգնի ամերիկյան բիզնեսի և տեխնոլոգիաների համար շուկաների բացման գործում:
«Գործողությունները պետք է ուղղակիորեն կամ անուղղակիորեն աջակցեն գործակալության նպատակներին՝ նվազեցնելով կախվածությունն էներգետիկ ռեսուրսների ներկրումից, դրանով իսկ սահմանափակելով օտարերկրյա կառավարությունների կամ այլ դերակատարների վնասակար ազդեցությունը ներքին գործերին, ինչպես նաև ավելացնելով ազգային ինքնաբավությունը և դրական ազդեցություն ունենալով էներգիայի մատակարարման անվտանգության վրա», - ասվում է փաստաթղթում:
Միևնույն ժամանակ, USAID-ում նշել են, որ եվրոպական և եվրասիական տարածաշրջանների գործընկեր երկրները Ռուսաստանից հիմնականում կախվածություն ունեն այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է նավթի և գազի ներկրմանը:
«Հետևաբար, այդ պետությունների էներգետիկ ոլորտում կատարվելիք ներդրումները, ըստ ամերիկացի փորձագետների, ուղղակիորեն կազդեն մատակարարումների անվտանգության և հուսալիության բարձրացման վրա, ինչպես նաև կնվազեցնեն քաղաքական միջամտությունների նկատմամբ խոցելիությունը»,- հստակեցրել են գործակալությունից:
Հիշեցնենք՝ 2020 թվականին Միացյալ Նահանգները հայտարարել էր Եվրամիության և գործընկեր պետությունների միջև համագործակցության ընդլայնման ծրագրերի մասին՝ եվրոպական շուկայում Ռուսաստանի դիրքերը թուլացնելու և վառելիքի մատակարարումները դիվերսիֆիկացնելու համար:
Բացի այդ, ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել էր, որ իրենք վերահսկելու են «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարության ավարտը, և անհրաժեշտության դեպքում, կքննարկեն պատժամիջոցների կիրառման հարցը:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34