Երկու արաբական երկրի դեղագործական ընկերություններ դիմել են կորոնավիրուսի դեմ իրանական «ԿովԻրան Բարեքաթ» պատվաստանյութ գնելու համար, հայտնում է Tehran Times-ը:
«Աստծո կամոք կլինիկական փորձարկումների հաջող ավարտից հետո, կքննարկվի պատվաստանյութի արտահանման հարցը, միայն եթե այն լիովին համապատասխանի ներքին շուկայի կարիքներին», - իր թվիթերյան հաշվում գրել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի անմիջական կառավարման ներքո գտնվող Execution of Imam Khomeini's Order կազմակերպության գլխամասային գրասենյակի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Հոջաթ Նիքի-Մալեքին: Այնուամենայնիվ, Նիքի-Մալեքին երկրների վերաբերյալ այլ տվյալներ չի հաղորդել:
Հունվարի 10-ին Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը հաղորդել է, որ Շվեյցարիայի առողջապահության նախարարությունը, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ գնելու նպատակով, բանակցություններ է վարում քսան երկրի, ներառյալ Իրանի հետ, և այդ առթիվ «հատուկ կապեր» են հաստատվել:
«Մենք լավ հարաբերություններ ունենք Իրանի առողջապահության ոլորտի հետ: Իրանում առողջապահական հաստատությունները լավ կազմակերպված են և լիովին հագեցած կլինիկական հետազոտությունների և տվյալների հավաքագրման մեխանիզմներով», - նշել է Շվեյցարիայի Հասարակական առողջության դաշնային գրասենյակի գլխավոր տնօրենի տեղակալ Նորա Կրոնիգը ր հավելել, որ իրանական հինգ հաստատություններ Առողջապահության համաշխարհային կազմակերպության պատվաստանյութի թեկնածուների ցուցակում են:
Իրանի սննդամթերքի և առողջապահության վարչության մամուլի խոսնակ Քիանուշ Ջահանփուրը հունվարի 10-ին ասել է, որ համավարակի տարածման սկզբից ի վեր 16 իրանական ընկերություններ աշխատում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրության ուղղությամբ, և մինչ այժմ պատվաստանյութ արտադրելու համար դիմել է 12 ընկերություն, որոնցից 8-ն արդեն գործում են: Ընկերություններից մեկն անցել է փորձարկման փուլին, և ևս երկու ընկերություն շուտով կսկսեն փորձարկումները:
Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի անմիջական կառավարման ներքո գտնվող Execution of Imam Khomeini's Order կազմակերպության կողմից պատրաստված իրանական առաջին «ԿովԻրան Բարեքաթ» պատվաստանյութը ցուցադրվել և ներարկվել է երեք կամավորների` 2020 թվականի դեկտեմբերի 29-ին կայացած արարողության ժամանակ: Կազմակերպութան ղեկավար Մոհամադ Մոխբերը հունվարի 19-ին ասել է, որ հաջորդ ամսվա ընթացքում ամսական կարտադրվի 2-4 միլիոն պատվաստանյութ, որը շուտով կհասնի մինչև 4-24 միլիոն չափաբաժնի:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34