Մեր հավաստի տեղեկությունների համաձայն` հիմա էլ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունն է լծվել Հայրապետյանների գույքի օրինականության ծագումնաբանությունը պարզելուն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։
«Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ ուղղորդված քրեաքաղաքական հանձնարարականների շքերթը շարունակվում է… Մեր հավաստի տեղեկությունների համաձայն` հիմա էլ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունն է լծվել Հայրապետյանների գույքի օրինականության ծագումնաբանությունը պարզելուն, ուստի օգտվելով առիթից` որպես Ռուբեն Հայրապետյանի իրավունքների եւ օրինական շահերի պաշտպան, հիշյալ վարույթով զբաղվող դատախազ Ա.Սարգսյանին միջնորդում եմ. 1. Խորությամբ` սկսած 1980 ականների կեսերից ուսումնասիրել Հայրապետյանների ընտանիքի կողմից տասնամյակներ շարունակ իրականացված ձեռնարկատիրական գործունեությունը, 2. Պարզել եւ նաեւ պարտադիր հրապարակային ներկայացնել, թե մինչ օրս Հայրապետյանների ընտանիքին պատկանող ընկերությունների կողմից որքան հարկ է վճարվել պետական բյուջե, 3. Որքան շահաբաժին են ստացել Հայրապետյաններն օրինական ձեռնարկատիրական գործունեությունից, 4. Ընդհանուր առմամբ քանի անձ է աշխատել Հայրապետյանների ընկերություններում, 5. Որքան աշխատավարձ են ստացել այդ անձինք, 6. Որքան գումար է տրամադրվել բարեգործական նպատակներով եւ այլն… Ակնհայտ է, որ այս հարցերից որեւէ մեկի պարզելն ու հրապարակայնացնելը ձեռնտու չէ քաղաքական իշխանությանը եւ դա է պատճառներից մեկը, որ դատախազությունն ի թիվս այլնի` ձեռնամուխ է եղել ոչ թե իմ նշած հարցերի պարզմանը, այլ Ռուբեն Հայրապետյանի աշխատավարձի չափը պարզելուն եւ դրանից ելնելով` քաղաքական իշխանությունների համար իբրեւ <> կեղծ օրակարգ ստեղծելուն… Պարզ ասում եմ` իզուր ջանքեր են, թե գույքն է օրինական, թե եկամուտները… իսկ օրակարգը` կեղծ… Եվ վերջում` արժե, որ հիշեցնեմ Աստծո 10-րդ պատվիրանի մասին. ո՛չ քո մերձավորի տան, ո՛չ նրա ագարակի վրա աչք մի՛ ունեցիր…»,- գրել է նա։
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44