«Ես լակոնիկ կլինեմ, կարճ, քանի որ հիմնական զեկուցողի սկի պետքն էլ չէ, թե ինչ ենք քննարկում և ցավոք նման կադրային սնանկության պարագայում չեմ պատկերացնում այս իշխանության գործունեությունը ինչպես է կազմակերպվելու»,- խորհրդարանում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը՝ ելույթ ուեննալով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Նա շեշտեց, որ, լսելով Վահրամ Դումանյանի պատասխանները, իր մոտ հետպատերազմյան վախերը մի վախով էլ ավելացավ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը համոզմունք հայտնեց, որ շատ շուտով գալու են ԱԺ և հայտարարելու են. «Այ մարդ, մեր վրա վերջին շրջանում կրթության նախարար չի գալիս»: Նա դահլիճում չգտնվող ԿԳՄՍ նախարարին հարց ուղղեց, թե նա իրո՞ք հավատում է իր այն խոսքերին, որ խորհրդային տարիներին բուհերը զարգացել են, քանի որ ռեկտորները նշանակովի են եղել: Պատգամավորը հիշեց, որ խորհրդային ժամանակներում գյուղերը ծաղկել, մեծացել և քաղաքներ են դարձել, հետևաբար, այդ տարամաբանությամբ կարելի է ռայկոմները վերականգնել, ռայկոմի քարտուղարներ նշանակել և էլ պետք չէ ժողովրդավարություն ու առաջընթաց: Նա նկատեց, որ հնարավոր չէ խորհրդային տարիների նկատմամբ նման նոստալգիկ տրամադրություններով ոլորտն առաջ տանել, իսկ բարեփոխում բառից եթե նախկինում վախենում էր, ապա այժմ սարսափում է: Տեսնելով դահլիճ մտնող ԿԳՄՍ նախարարին՝ Սրբուհի Գիրիգորյանը դիմեց նրան. «Պարոն նախարար, ուզում էի ասել, որ բուհական զարգացման աճի տեմպերի դանդաղման պատճառն ոչ թե ռեկտորների պաշտոնների նշանակովի լինելն է այլ այն, որ շուկայական հարաբերությունները մուտք են գործել բուհեր և մեր բուհերն, ցավոք սրտի, թումանյանական Գիքորի օրն են ընկել և «Էստի համեցեք» են կանչում»:
Ըստ պատգամավորի՝ բոլոր նրանք, ովքեր կարողանում են բուհին վճարել, դիպլոմ են առնում, որը օրինականացված կոռուպցիա է և մինչև դրա վերջակետը չդրվի՝ կրթության համակարգում բարեփոխումների մասին չեն կարող խոսել:
Աղբյուր` Panorama.am
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44