Հայաստանի բանկերի միությունում կայացել է Արցախի Հանրապետության պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հանդիպումը Արցախում վարկավորում իրականացրած բանկերի ղեկավարների հետ: Հանդիպման շրջանակներում պետական նախարարը ներկայացրել է ստեղծված իրավիճակում Արցախի Հանրապետության կառավարության կողմից վարվող սոցիալ-տնտեսական և ֆինանսաբյուջետային քաղաքականության առաջնահերթությունները: Գրիգորի Մարտիրոսյանի խոսքով՝ ԱՀ Կառավարության կողմից մշակված պետական աջակցության ծրագրի նախագծի հաստատման դեպքում, առաջիկայում պետական աջակցությունից կարողանալու են օգտվել ֆիզիկական և իրավաբանական այն անձինք, որոնք ունեն մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը ստացած հիպոթեքային, բիզնես և սպառողական վարկեր ու փոխառություններ։ Կարևորելով սերտ համագործակցությունը Արցախում գործող ֆինանսական կառույցների հետ՝ առևտրային բանկերի ղեկավարները ներկայացրել են ստեղծված իրավիճակով պայմանավորված Արցախում վարկավորում իրականացրած բանկերի կողմից վարկառուների աջակցությանն ուղղված ծրագրերի մանրամասները: Մասնավորապես՝ 2020թ. հոկտեմբեր ամսից մինչ 2021թ. մարտի 31-ը ֆիզիկական անձ վարկառուների մինչև 30 մլն դրամ կամ համարժեք արտարժույթի մնացորդով վարկային պարտավորությունների մասով (բացառությամբ հիփոթեքային և ոսկու գրավով վարկերի) տրամադրվել է մայր գումարների գծով արտոնյալ ժամկետ, համապատասխանաբար երկարաձգվել է նաև վարկի մարման ժամկետը: Մայր գումարի մասով արտոնյալ ժամկետ ստացած վարկերի գծով շարունակվել են իրականացվել տոկոսագումարների մարումներ: Իրավաբանական անձ վարկառուների մասով ևս բանկերը ցուցաբերել են անհատական մոտեցում և հնարավորության դեպքում կիրառվել են համապատասխան մեղմացումներ: Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համատեղ աշխատանքին և համագործակցության զարգացմանն ուղղված պատրաստակամությունը։
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44