Ինձ են դիմել մի շարք քաղաքացիներ և կազմակերպություններ, որոնց գույքը օգտագործվել է պատերազմի ժամանակ, իսկ հիմա կամ վնասված է, կամ գոյություն չունի: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, դիմելով պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին, ասաց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը պատասխանելով հարցին՝ ասաց, որ այդ հարցը ուսումնասիրում են, դա հաշվառված է, օրենքով նախատեսված է և ստանում են համապատասխան տվյալներ, որոնք ուսումնասիրելուց հետ որոշում կընդունվի և կամ փոխհատուցում կլինի, կամ ինչ-որ առաջարկում են:
Թագուհի Թովմասյանը հայտնեց նաև, որ քիչ առաջ ահազանգ ստացավ, որ Սյունիքի մարզի Սրաշեն և Շիկահող համայնքներից, որտեղ մարդիկ լսել են անկանոն կրակոցներ, ըստ ամենայնի՝ ադբեջանական կողմից: Նախարարը նշեց՝ այդ ահազանգի մասին տեղյակ չէ, բայց կճշտի:
«Իսկ ինչ վերաբերում է ընդհանուր իրավիճակին, ապա պաշտպանության նախարարությունը ամեն օր ներկայացնում է շփման գծում և Ղարաբաղում իրավիճակը: Դեկտեմբեր ամսից մինչ այսօր մենք չունենք որևէ մի սպանություն շփման գծում, մեկ վիրավոր ունենք Շուշիում: Այս ընթացքում որևէ մի միջադեպ, որը ֆիքսվել է մեր կողմից, չկա: Զինադադարի խախտումներ եղել են, ասենք թե՝ օրական հինգ փամփուշտ են կրակում, բայց ոչ ուղղված մեր դիրքերին, օդ են կրակում, բոլոր այդ դեպքերը ֆիքսում ենք և եթե Ղարաբաղի հատվածում է, փոխանցում ենք խաղաղապահ ուժերին: Այսօր ես հանդիպել եմ խաղաղապահ ուժերի հրամանատար Մուրադովի հետ և հարցը եմ դրել, որ կան դեպքեր, որ ուղղված չեն մեր դիրքերին, բայց կան դեպքեր, երբ ուղղված են, ինքը նույն հարցը դրել է Իլհամ Ալիևի առաջ, որ կան այսպիսի դեպքեր, ոնց ենք դա գրանցում»,-ասաց Վաղարշակ Հարությունյանը:
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44