Պատերազմի ավարտից անցել է 3 ամիս, սակայն դեռ Հայաստանում ռազմական դրություն է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 10-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:
Նա հիշեցրեց, որ երբ խորհրդարանում քննարկվում էր ռազմական դրությունը հանելու հարցը, «Իմ քայլի» պատգամավորները վստահեցնում էին, որ դա օրերի հարց է, բայց արդեն անցել է շուրջ 2 ամիս եւ ՀՀ-ն շարունակում է ապրել ռազմական դրության պայմաններում:
«Պարոն վարչապետ, ինչու է մինչեւ հիմա պահպանվում ռազմական դրությունը, երբ է այն վերացվելու, արդյոք ռազմական դրության պահպանումը ունի քաղաքական շարժառիթ:
Հարցի մյուս կողմը, երեք դուք կարեւորել եք ինստիտուցիոնալ ներդրումների նեգրավման հարցը, ինչը շատ կարեւոր է: Պարոն վարչապետ, եթե դուք լինեք ինստիտուցիոնալ ներդրող, արդյոք ներդրում կանեք ռազմական դրության մեջ գտնվող երկրում»,-ասաց պատգամավորը:
Հարցին պատասխանեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ ռազմական դրության կամ արտակարգ դրության պահպանումն ինքնանպատակ չի կարող լինել. «Այն պահից սկսած, երբ հիմքերը կվերանան ռազմական դրությունը պահպանելու, որը կրկին կախպված է անվտանգային միջավայրի հետ, անմիջապես ռազմական դրությունը կվերացվի: Որեւէ քաղաքական ենթատեքստ այստեղ չկա:
Ինչ վերաբերում է ներդրումներին, կարծում եմ ոչ թե ինքնին ռազմական դրությունն է խոչնդոտում ներդրումներին, այլ կոնկրետ կոնկրետ փաստական իրավիճակը, որ ընկած է ռազմական դրության հիմքում»:
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03