«Yerevan.today»-ը գրում է.
«Հայաստանում օրեցօր խորացող տնտեսական անկումը, զանգվածային սպառման ապրանքների և հատկապես սննդամթերքի թանկացումները սոցիալական ծանր կացություն են ստեղծել։ Ակնհայտ է, որ «ինչ անի խեղճ Նիկոլը» ասողները ինչ որ առումով իսկապես ճիշտ են՝ նա ի վիճակի չէ երկիր կառավարել։ Իրականում նա ոչ միայն ի վիճակի չէ երկիրը հետպատերազմյան ճգնաժամային ժամանակներում կառավարել, այլև, հանուն ճշմարտության, ասենք, որ անգամ խաղաղ ժամանակ չի արել դա։ Էլ ուր մնաց հիմա, երբ ազգի մեծամասնությունն առավոտները սկսում է անեծքներով դեպի պարտություն բերած իշխանությունը։ Եթե պետության հիմնական պարտավորությունը բնակչության անվտանգությունն ապահովելն ու զարգացման ճանապարհով տանելն է, ապա այս առումով, անգամ 30 ամյա անկախ Հայաստանի Հանրապետությունն ունեցել է ժամանակաշրջան, երբ թե՛ երկրի անվտանգությունն է ուժեղացել, թե՛ տնտեսություն է զարգացել և մարդկանց սոցիալական վիճակը բարելավվել։ Այդ ամենը եղել է նույնպես խորը ճգնաժամից հետո։ Խոսքը Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիների՝ 1998-2008 թվականների մասին է։ 2000-ականներին 7-8 տարի շարունակ երկնիշ տնտեսական աճի շնորհիվ անգամներով աճել են մեկ շնչին ընկնող եկամուտը, միջին աշխատավարձը և միջին կենսաթոշակը։ Դրան զուգահեռ, սակայն, հիմնական ապրանքների և ծառայությունների գներն աննշան աճ են ունեցել, իսկ որոշ դեպքերում՝ անգամ նվազել են։ Համեմատենք 1998 թ․-ին մարդկանց եկամուտները բնութագրող հիմնական ցուցանիշները 2008 թ․-ի հիմնական ցուցանիշների հետ։ • Միջին աշխատավարձը 1998 թ․-ին՝ 18 հազար դրամ կամ 35,6 դոլար • Միջին աշխատավարձը 2008 թ-ին՝ 87 400 դրամ կամ 286 դոլար Կատարենք պարզ թվաբանական գործողություն և կտեսնենք, որ դրամով այդ տարիներին միջին աշխատավարձն աճել է 4,8 անգամ, իսկ դոլարային արտահայտությամբ՝ 8 անգամ։ • Միջին ամսական կենսաթոշակը 1998 թ․-ին եղել է 3800 դրամ կամ 7,5 դոլար • Միջին ամսական կենսաթոշակը 2008 թ․-ին՝ 21 370 դրամ կամ 71 դոլար Դարձյալ կատարենք նույն թվաբանական գործողությունը և կտեսնենք, որ միջին կենսաթոշակը դրամով բարձրացել է 5,6 անգամ, իսկ դոլարային արտահայտությամբ՝ 9,5 անգամ։ Հավելենք նաև, որ 90-ականներին ամիսներ շարունակ կենսաթոշակնեն ու աշխատավարձերը չէին վճարվում։ Խնդիրը կարգավորվեց 1997թ․-ին, մեկ-երկու ամսվա ընթացքում, Ռոբերտ Քոչարյանի վարչապետ նշանակվելուց հետո։ Այսինքն, խնդիրները կարող են լուծվել նաև կարճ ժամանակահատվածում, եթե դրանք լուծելու ունակություն և ցանկություն ունեցող մարդ կա։ • 1 շնչին ընկնող ՀՆԱ 1998 թ․-ին՝ 153 հազար դրամ կամ 302 դոլար • 1 շնչին ընկնող ՀՆԱ 2008 թ․-ին 1 մլն 127 հազար դրամ կամ 3 հազար 689 դոլար Այսինքն, վերոնշյալ ժամանակահատվածում մեր երկրում 1 շնչին ընկնող եկամուտը դրամով աճել է 7,3 անգամ, իսկ դոլարով՝ 12,2 անգամ։ Թվերն ինքնին տպավորիչ են։ Այժմ, թե անգամներով եկամուտների աճին զուգահեռ ինչպես են փոխվել հիմնական պարենային ապրանքների գները»։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01