Անկարան մտադիր չէ ենթարկվել ՌԴ-ից ձեռք բերված Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերից հրաժարվելու Վաշինգտոնի պահանջներին, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի Անվտանգության եւ արտաքին քաղաքականության խորհրդի անդամ Իսմայիլ Սաֆին: «ԱՄՆ-ի հետ Ս-400-ների վերաբերյալ դեռ պայմանավորվածություններ չկան: Որպես նախապայման` նրանք պահանջում են հրաժարվել համալիրների տեղակայումից: Սակայն Թուրքիան չի պատրաստվում ընդունել այդ պայմանը: Ս-400 համակարգերից հրաժարվելու, ինչպես նաեւ դրանց շուրջ առեւտրի մասին որեւէ խոսք չկա` նույնիսկ հաշվի առնելով այն, որ մեզ հեռացնում են Ֆ-35 նորագույն կործանիչների արտադրության ծրագրից»,- ասել է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով` Թուրքիայի նպատակն է արտադրել սեփական ՀՕՊ համակարգերը: «Մեզ համար դա ազգային անվտանգության խնդիր է: Իհարկե, քանի որ մենք ՆԱՏՕ-ում ենք, բնական է ակնկալել, որ մենք կարող ենք մեր դաշնակիցներից ստանալ այն, ինչ մեզ անհրաժեշտ է: Սակայն նրանք անկեղծության թեստը չանցան, ուստի եւ մենք պայմանավորվեցինք Ռուսաստանի հետ, եւ ՌԴ-ն անկեղծորեն ցույց տվեց մեզ իր բարեկամությունը: Մենք շարունակում ենք բանակցությունները Ռուսաստանի հետ Ս-400 համակարգերի նոր խմբաքանակի մատակարարման շուրջ»,- հավելել է Սաֆին:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01