ARM | RUS |

Ադրբեջանը պատերազմ է հայտարարել ՅՈՒՆԵՍԿՕ-ին

11.02.21 | 19:12

Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված վերջին արյունոտ պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հարուստ հոգևոր և պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցը դարձել է հայ և միջազգային հանրության մտահոգության առարկան։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ռուսաստանը և Ֆրանսիան, ինչպես նաև ԵՄ-ը հատուկ ընդգծել են Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական քրիստոնեական ժառանգության պաշտպանության կարևորությունը և աջակցել են այդ գործընթացում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավմանը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն դեռևս անցյալ տարվա նոյեմբերի 20-ին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հուշարձանների պաշտպանության անհրաժեշտության և դրանց ինքնության խեղաթյուրման փորձերի անընդունելիության մասին։ Իր հայտարարության մեջ նա նաև առաջարկել է առաքելություն գործուղել տարածաշրջան՝ տեխնիկական աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Գլխավոր տնօրենի առաջարկն արժանացել է կազմակերպության անդամ պետությունների հավանությանը, որն արտացոլվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված հակամարտությունների ընթացքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի 2020 թ. դեկտեմբերի 11-ին ընդունած հայտարարության մեջ։ Միջազգային հանրության դրսևորած մտահոգությունները միանգամայն հասկանալի են և բնական՝ հաշվի առնելով Ադրբեջանի իշխանությունների կողմից տարիներ շարունակ դրսևորած վերաբերմունքը իր վերահսկողության ներքո գտնվող հայկական մշակութային ժառանգության հանդեպ։ Ամբողջ աշխարհին է հայտնի, թե ինչպես Ադրբեջանի իշխանությունները 1997-2006 թթ. ընթացքում ոչնչացրել են պատմական հայկական տարածք Նախիջևանի հայկական հարուստ ժառանգությունը՝ 89 միջնադարյան եկեղեցի, 5840 խաչքար և 22000 տապանաքար։ Ցավոք, պետք է արձանագրել, որ միջազգային հանրությունն այն ժամանակ բավարար քայլեր չձեռնարկեց կանխելու համար այդ բարբարոսությունը։ Բացի հայկական հուշարձանների ֆիզիկական ոչնչացումից, Ադրբեջանի իշխանությունների պատվերները կատարող ադրբեջանցի «գիտնականները» շարունակում են հայկական պատմամշակութային ժառանգության յուրացման փորձերը՝ մերժելով դրանց հայկական ինքնությունը և շրջանառելով դրանց «աղվանական» պատկանելիության հակագիտական թեզը։ Ամենևին չանդրադառնալով ադրբեջանական սույն հակագիտական թեզի մանրամասներին և դրա նկատմամբ միջազգային ակադեմիական շրջանակների վերաբերմունքին, այնուամենայնիվ, հարկ է նշել, որ Ադրբեջանի իշխանությունները դա օգտագործում են քաղաքական նպատակներով՝ հրապարակայնորեն տարածելով աբսուրդի մակարդակի ստեր։ Ադրբեջանի իշխանությունների այս գործելաոճը բացահայտ կերպով խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2017 թ. ընդունված 2347 բանաձևը, որում հստակորեն նշված է մշակութային ժառանգության պատկանելիության խեղաթյուրման անընդունելիության մասին, ինչը հղի է նոր հակամարտության բռնկման վտանգով (…the attempt to deny historical roots and cultural diversity in this context can fuel and exacerbate conflict and hamper post-conflict national reconciliation, thereby undermining the security, stability, governance, social, economic and cultural development of affected States): «Իսլամական պետության» ահաբեկչական մեթոդով մեր ժամանակների ամենախոշոր մշակութային ցեղասպանություններից մեկն իրականացրած ալիևյան ռեժիմը, չբավարարվելով էթնիկ և ռասայական ատելության հիմքի վրա Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ սանձազերծված արյունոտ պատերազմով, այժմ էլ պատերազմ է սկսել ՅՈՒՆԵՍԿՕ-ի դեմ՝ խոչընդոտելով վերջինիս Արցախում իրականացնել մշակութային ժառանգության պաշտպանության իր առաքելությունը։ Ադրբեջանի նախագահ Իլհամը Ալիևը և նրան սպասարկող լրատվամիջոցները խստորեն քննադատում են ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ մեղադրելով կազմակերպությանը «կողմնակալության և այլ երկրների շահերը սպասարկելու մեջ»։ Պետք է արձանագրել, որ ադրբեջանական իշխանությունների այս գործելաոճը նոր չէ, և ժամանակին նրանք տարբեր պատրվակներով խոչընդոտել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Եվրոպական խորհրդարանի և Եվրոպայի խորհրդի փաստահավաք առաքելությունների այցը Նախիջևան՝ այդպիսով փորձելով թաքցնել իրականացված հանցագործության ամբողջ ծավալը։ Ներկայումս Ադրբեջանի կողմից Արցախ առաքելության գործուղմանը խոչընդոտելը հիմնավոր կասկածներ են առաջացնում առ այն, որ Ադրբեջանի իշխանությունները, Նախիջևանի օրինակով, հերթական մշակութային լայնամասշտաբ վանդալիզմն են նախապատրաստում՝ որպես շարունակություն Արցախում հայերի հանդեպ իրականացվող էթնիկ զտումների և հայկական ներկայության վերացման քաղաքականության։ Պատերազմի ընթացքում` 2020 թ. հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինվորականների կողմից գերճշգրիտ զենքերի միջոցով երկու անգամ հրթիռակոծվեց Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին։ Ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ 2020 թ. նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահների կողմից եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ադրբեջանցի զինվորականների կողմից պայթեցվել են Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու («Կանաչ ժամ») գմբեթն ու զանգակատունը, և իրականացվել են վանդալիզմի այլ գործողություններ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ մասնագիտացված միջազգային կազմակերպությունների կողմից համարժեք քայլեր չիրականացնելու դեպքում շարունակվելու է ադրբեջանական իշխանությունների այս հանցավոր գործելաոճը։ Հարկ է արձանագրել, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից հատուկ կերպով թիրախավորվել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն։ Պատճառը հասկանալի է, քանի որ Օ. Ազուլեն, ի տարբերություն իր նախորդ Իրինա Բոկովայի, չի ներքաշվել Ադրբեջանի իշխանությունների հետ կոռուպցիայի հոտ ունեցող կասկածելի գործարքների մեջ և պաշտպանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անաչառությունն ու մշակութային ժառանգության պաշտպանության համամարդկային առաքելությունը։ Հետևաբար, միջազգային վարկանիշային ինդեքսներում ամենակոռումպացված երկրների շարքում գտնվող Ադրբեջանի իշխանությունները «սրտնեղել» են, որ չեն կարողացել հարազատ գործելաոճով ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներքաշել իրենց «խաղի մեջ» և առաջ տանել սեփական կեղծ օրակարգը։ Ադրբեջանական ռեժիմը տարբեր առիթներով խոսում է իր մտացածին բազմամշակութայնության մասին՝ զուգահեռ մի ձեռքով էլ համակարգված կերպով ոչնչացնելով հայկական մշակութային հարուստ ժառանգությունը և էթնիկ ատելություն քարոզելով հայ ժողովրդի նկատմամբ։ Ավելորդ չէ վերհիշել, որ նույն այդ երկրի առաջին փոխնախագահը, տիկին Ալիևան հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան: Արցախում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գործունեություն ծավալելուն խոչընդոտելը դարձել է Ադրբեջանի «հանդուրժող և բազմամշակութային» կեղծ կերպարի քողազերծման վերջին օրինակը։ Միջազգային հանրությանը մոլորեցնելն այլևս չի հաջողվում, ադրբեջանական իշխանությունների մշակութային ցեղասպան քաղաքականությունն արդեն հանրահայտ փաստ է բոլորի համար և սրանով պետք է բացատրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի դեմ Ադրբեջանի սկսած հարձակումները, որը ոչ այլ ինչ են, քան առճակատում միջազգային հանրության և քաղաքակիրթ արժեքների վրա հիմնված աշխարհի հետ։


Մեծ պատիվ է Տոկաևի կողմից պարգևատրվել Ղազախստանի պետական բարձրագույն պարգևով՝ «Ոսկե արծիվ» շքանշանով. Փաշինյան

Մեծ պատիվ է Տոկաևի կողմից պարգևատրվել Ղազախստանի պետական բարձրագույն պարգևով՝ «Ոսկե արծիվ»...

14:25

Աստանայի և Երևանի միջև ուղիղ չվերթեր գործարկելու կոնկրետ պլաններ կան. Տոկաև

Աստանայի և Երևանի միջև ուղիղ չվերթեր գործարկելու կոնկրետ պլաններ կան....

14:10

Հրազդանի կիրճում ժայռերի քանդման աշխատանք չի կատարվում. Երևանի քաղաքապետարան

Հրազդանի կիրճում ժայռերի քանդման աշխատանք չի կատարվում. Երևանի...

14:00

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման փաստը և հույս հայտնել, որ այդ գործընթացը կլինի շարունակական

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման...

13:43

Դուք միջազգային հանրությանը հայտնի եք որպես ուժեղ առաջնորդ. Տոկաևը պարգևատրել է Փաշինյանին

Դուք միջազգային հանրությանը հայտնի եք որպես ուժեղ առաջնորդ. Տոկաևը պարգևատրել է...

13:25

Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու բազմաթիվ դեպքեր են բացահայտվել. 13 անձի, այդ թվում՝ Տավուշի մարզի հաշվառման-քննական բաժնի պետի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է

Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու բազմաթիվ դեպքեր են բացահայտվել. 13 անձի, այդ թվում՝...

13:09

Նոյեմբերի 22-23-ը ներառյալ փակ են լինելու Դավթաշեն կամրջի երթևեկելի երկու ուղղության 2-րդ գոտիները

Նոյեմբերի 22-23-ը ներառյալ փակ են լինելու Դավթաշեն կամրջի երթևեկելի երկու ուղղության 2-րդ...

12:48

Լիդիա Մանթաշյանը ՀՀ-ի միակ կին քաղբանտարկյալն է. նման քստմնելի վարքագիծը խոսում է իշխանությունների նաև մարդկային որակների բացակայության մասին. Թանդիլյան

Լիդիա Մանթաշյանը ՀՀ-ի միակ կին քաղբանտարկյալն է. նման քստմնելի վարքագիծը խոսում է...

12:26

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության հատկանիշներով. ՔԿ

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության հատկանիշներով....

11:33

Միակ կին քաղբանարկյալ Լիդիա Մանթաշյանին ենթարկում են ամենախիստ բռնաճնշումներին. փաստաբան

Միակ կին քաղբանարկյալ Լիդիա Մանթաշյանին ենթարկում են ամենախիստ բռնաճնշումներին....

11:03

Պատերազմի վերսկսման մասին ՀՀ իշխանություններին դեռ սեպտեմբերի կեսերին է փոխանցվել, սակայն իշխանությունն անհրաժեշտ եզրահանգումներ չի արել. Տիգրան Աբրահամյան

Պատերազմի վերսկսման մասին ՀՀ իշխանություններին դեռ սեպտեմբերի կեսերին է փոխանցվել, սակայն...

10:33

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:02

Վահագն Խաչատուրյանը և Շալվա Պապուաշվիլին քննարկել են էներգետիկ համագործակցության խորացման հարցերը

Վահագն Խաչատուրյանը և Շալվա Պապուաշվիլին քննարկել են էներգետիկ համագործակցության խորացման...

17:39

Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Սևան ազգային պարկին՝ «Հարսնաքար»-ին տրամադրված՝ 2,8 հա մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու վերաբերյալ

Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Սևան ազգային պարկին՝ «Հարսնաքար»-ին տրամադրված՝ 2,8 հա...

17:22

Լրացուցիչ 10,7 մլրդ դրամ՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և նորոգման ծրագրի պատշաճ կատարմանը

Լրացուցիչ 10,7 մլրդ դրամ՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և նորոգման...

17:02

Հրդեհ՝ Դիլիջանի բակերից մեկում կայանված «Nissan»-ում. կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100 մետրից

Հրդեհ՝ Դիլիջանի բակերից մեկում կայանված «Nissan»-ում. կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100...

16:47

Այս իշխանությունների բռնություններին պետք է հակազդել ժողովրդի կամքով. Իշխան Սաղաթելյան

Այս իշխանությունների բռնություններին պետք է հակազդել ժողովրդի կամքով. Իշխան...

16:33

Հայաստանում աննախադեպ բռնաճնշումների ալիքի պայմաններում Արևմուտքը լուռ է. գերմանական ԶԼՄ

Հայաստանում աննախադեպ բռնաճնշումների ալիքի պայմաններում Արևմուտքը լուռ է. գերմանական...

16:09

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-21-ին պաշտոնական այցով կգտնվի Ղազախստանում

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-21-ին պաշտոնական այցով կգտնվի...

15:45

ՀԷՑ-ի պահեստներում սև և գունավոր մետաղի ջարդոնի ահռելի պաշար կա կուտակված

ՀԷՑ-ի պահեստներում սև և գունավոր մետաղի ջարդոնի ահռելի պաշար կա...

15:23

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու...

09:13

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի...

09:01

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ....

09:45

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի...

09:33

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10 տոկոս

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10...

09:17

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել...

09:01