Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 11-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված ոռոգման ծրագրերի քննարկմանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, Արցախի ղեկավարը նշել է, որ հետպատերազմյան իրավիճակի հաղթահարմանն ուղղված սոցիալական ծրագրերին զուգահեռ պետք է մեծ թափով սկսել կյանքի կոչել տնտեսական մի շարք նախագծեր:
«Ճգնաժամային իրավիճակի արագ հաղթահարման համար կառավարությունը ենթակառուցվածքների վերականգնման և սոցիալական ծրագրերի իրականացման ուղղությամբ բավարար ջանքեր է գործադրում: Սակայն ժամանակն է նաև զուգահեռաբար քայլեր ձեռնարկել տնտեսության զարգացման ուղղությամբ: Այդ համատեքստում գյուղատնտեսությունը շարունակելու է գերիշխող մնալ մեր տնտեսական քաղաքականության մեջ, և հողատարածքների ոռոգման նպատակով առաջիկա ամիսներին կմեկնարկեն մեծածավալ ծրագրեր»,- ասել է նախագահը:
«Խորհրդակցության ընթացքում նախագահին է ներկայացվել Կարկառ գետի գլխավոր հանգույցի կառուցման նախագիծը: Ըստ նախատեսվածի՝ ծրագրի շահագործման արդյունքում Ասկերանի շրջանի վերին և ներքին ենթաշրջաններում ինքնահոս և մեխանիկական եղանակով ոռոգովի կդառնա ավելի քան երկու հազար հեկտար հողատարածք: Լսելով մասնագետների և ծրագրի պատասխանատուների կարծիքները՝ Հանրապետության նախագահը հավանություն է տվել նախագծին և հանձնարարել մեկնարկային աշխատանքները սկսել ողջամիտ ժամկետներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև Արցախի Հանրապետության այլ հատվածներում նախատեսվող ոռոգման ծրագրերին առնչվող հարցեր: Մասնավորապես, ընդգծվել է Հիլիսի ջրամբարի կառուցման, Մարտունու շրջանի Բերդաշենի ենթաշրջանի և Մարտակերտի շրջանի ցածրադիր հողատարածքների ոռոգման ծրագրերի աշխատանքները սեղմ ժամկետներում սկսելու կարևորությունը:
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44