«Այսօրվա կառավարությունը ես անվանում եմ անդաստիարակ ծրագիր»,- «Հայելի» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում ասաց տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Թադևոս Ավետիսյանը և ընդգծեց, որ իշխանությունն օգտվելով ժողովրդի էյֆորիկ վիճակից, որևէ չափելիություն չդրեց իր խոստումների մեջ:
Ըստ տնտեսագետի, այն ժամանակից էլ պարզ դարձավ, որ ունենալու էինք անպատասխանատվության մաքսիմում շրջանակ, որը բերելու էր կառավարման խնդիրների: Նկատելով, որ իշխանությունները սոցիալական ոլորտում խոստանում էին երջանկություն, աղքատության վերացում, արտահանման վրա հիմնված տնտեսական մոդել և նպաստից արժանապատիվ աշխատանք՝ Թադևոս Ավետիսյանը շեշտեց, որ իրականում ամեն ինչ հակառակը եղավ: Նրա խոսքով, գործազրկության մակադակը խորացել է, աղքատության մակարդակը՝ բարձրացել, և դրան զուգահեռ արձանագրվում է ՀՆԱ-ի և արտահանման անկում: Հերքելով Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթում հիշատակած 2019 թվականի աննախադեպ աճի մասին պնդումը՝ տնտեսագետը շեշտեց, որ այն համադրելի է եղել 2017 թվականի աճի հետ, բայց արտահանումն առաջնային հայտարարծ կառավարությունն արդեն դրա ծավալը 2.5 անգամ իջեցրեց: «Սոցիալական երջանկությունից խոսացողները 2019 թվականին արձանագրեցին աղքատության մակարդակի 3 տոկոսային կետի աճ՝ 2018-ին 23.5 տոկոս է եղել աղքատության մակարդակ, 2019 -ին՝ 26.5 տոկոս»,-հայտարարեց նա և համոզմունք հայտնեց, որ 2020 թվականի ամփոփված տվյալներով այն հասնելու է 30 տոկոսի և հասարակությունը արձանագրելու է, որ Հայաստանում իրենց օրոք նախկին ցուցանիշներով ամեն չորրորդի փոխարեն արդեն ամեն երրորդը դարձել է աղքատ:
Տնտեսագետը նկատեց, որ նույն վիճակն էր նաև կապիտալ ծախսերի գծով: «2019 թվականի մեծ թիվ գրեցին բյուջեում, ցուց տվեցին որ գործ են անում, բայց արդյունքում այդ գումարի 60 տոկոսը չծախսեցին»,- հայտնեց Ավետիսյանը Ըստ տնտեսագետի բերած տվյալների, արտաքին պարտքը դրամային արտահայտությամբ աճել է 22 տոկոսով՝ 5-6 անգամ ավելի արագ, քան երկրում ստեղծված ավելացված արժեքը: «Եթե այս իրշախանությունը, Աստված չանի շարունակի մնալ և 2021 թվականը փակի, ապա մենք ՀՆԱ-ին համարժեք պարտ ենք ունենալու»,-հայտարարեց նա և նկաեց, որ միան այս իշխանությունների օրոք արդեն 1.9 մլրդ դոլարով ավելացել է պետական պարտքը և հասնում է արդեն ՀՆԱ-ի անթուլատրելի շեմին՝ 70 տոկոսին:
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01