«ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի փառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողների հետ խոսեց «ՌեԱնիմանիա» միջազգային ութերորդ անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի փառատոնի մեկնարկի մասին, առանցքային կետում պահելով Indiegogo համաֆինանսավորման հարթակում «ՌեԱնիմանիայի» ձեռնարկած դրամահավաքի թեման:
«Մենք ձգտում ունենք տարվա կտրվածքով ունենալու կլորիկ բաջեթ, որոնք առաջին հերթին՝ կուղղորդվեն երեք ուղղություններով՝ ուսուցչական-դաստիարակչական ծրագրերի իրականացմանը, տարվա ընթացքում ավելի մեծ թվով հյուրեր հրավիրելու և վարպետաց դասեր անցկացնելու, ինչպես նաև հատուկ մասնագիտական առարկաների վրա ուշադրություն գրավելու՝ հնարավորություն տալով զարգանալու նեղ մասնագետ երիտասարդներին»,- դրամահավաքի հիմնական նպատակների շուրջ մանրամասնեց փառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին:
Բանախոսը տեղական կինոարտադրության ոլորտում մեծ բաց է համարում նաև համատեղ կինոարտադրությունների խնդիրը. «Հեռուստասերիալների կամ լիամետրաժ ու կարճամետրաժ ֆիլմերի ստեղծելու ուղղությամբ նույնպես մտածում ենք: Հետևաբար ակնկալվող գումարից մենք բաժին կհանենք նաև այս ուղղությամբ կատարվող աշխատանքների համար, և կարծում եմ՝ կինոարտադրության խթանման ուղղությամբ սա ճիշտ և նպաստավոր որոշում է եղել մեր փառատոնի կողմից»:
Փառատոնը ֆինանսական ճգնաժամի մեջ չէ և դրամահավաքի միջոցով օգնություն չի խնդրում: Պարագան, ըստ Վրեժ Քասունու՝ այլ է. «Անցած 7 տարիների ընթացքում մենք պահպանել ենք բոլոր այն ծրագրերը, որոնցով մեկնարկել ենք փառատոնը, և այդպես էլ շարունակում ենք: Բայց, քանի որ արդեն հասել ենք այն փուլին, երբ ցանկություն ունենք փառատոնի շրջանակներում ներառել մարքետինգն ու շուկան, ինչո՞ւ ոչ՝ նաև խթանել կինոարտադրությունը, ապա նախատեսվող դրամահավաքը հենց այս նպատակով է: Ուրախ ենք հայտնել նաև, որ մեր փառատոնը սիրված և ընդունված է ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային հարթակներում: Indiegogo-ի մեկնարկի 48 ժամերը ևս դա են վկայում»:
Փառատոնի ծրագրերի, սպասվող հյուրերի, ինչպես նաև փառատոնի կազմակերպչական այլ հարցերի վերաբերյալ առավել մանրամասն Վրեժ Քասունին կտեղեկացնի ավելի ուշ՝ փառատոնին ընդառաջ հրավիրվող մամուլի ասուլիսի ընթացքում: Մեկ բան, սակայն, հստակ է. «Այս տարի «ՌեԱնիմանիայի» շրջանակներում Հայաստան կժամանի աշխարհի 10 լավագույն անիմատորներից մեկը: Այս պահին անունը չեմ բարձրաձայնի, սպասենք փառատոնի անակնկալին: Կբացեմ առաջիկա փառատոնի հետ կապված ևս մեկ գաղտնիք՝ այս տարի «ՌեԱնիմանիան» կհյուրընկալի նաև «Եվրիմաժի» ներկայացուցչությանը: Այս պահի համար միայն այսքանը կասեմ, մնացյալը՝ առաջիկայում»:
Տեղեկացնենք, որ այս տարի «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի փառատոնը նախատեսվում է անցկացնել հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55