Թուրքիայում ահաբեկչական սպառնալիքը դարձյալ աճել է բավական բարձր աստիճանի: Նախորդ 2 օրերի ընթացքում նախ Գերմանիան, ապա նաև Մեծ Բրիտանիան հայտարարել էին Անկարայում և Ստամբուլում իրենց դիվանագիտական ներկայացուցչություններն անվտանգության նկատառումներով ժամանակավորապես փակելու մասին. պատճառը՝ հնարավոր ահաբեկչական հարձակումների վերաբերյալ ստացված հետախուզական տվյալներն էին:
Արդեն այսօր թուրքական իշխանությունները հայտարարել են վերոնշյալ եվրոպական երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ ահաբեկչական հարձակում ծրագրած «Իսլամական պետություն»(ԻՊ) ահաբեկչական կազմակերպության 4 անդամների ձերբակալության մասին:
Չնայած դրան, այնուամենայնիվ, Թուրքիայում ահաբեկչական սպառնալիքը շարունակում է մնալ բավական բարձր մակարդակի վրա, ինչը կարելի է պայմանավորել նաև օգոստոսի 24-ից Սիրիայում թուրքական զինուժի կողմից նաև ԻՊ-ի դեմ ուղղված «Եփրատի վահան» ռազմական գործողությամբ, որի շրջանակներում արդեն թուրքական ստորաբաժանումները, սիրիական ընդդիմադիր խմբավորումների և ամերիկյան ռազմական ոլորտի մասնագետների հետ, բնականաբար կոալիցիոն օդուժի մասնակցությամբ, ծրագրում են Սիրիայում ԻՊ-ի վերահսկողության ներքո գտնվող երկրորդ խոշոր քաղաքի՝ սիրիա-թուրքական սահմանին գտնվող Ալ-Բաբի ազատագրման ռազմագործողությունը:
Այս համատեքստում, տրամաբանական և կանխատեսելի է ծայրահեղական կառույցի կողմից պատասխան գործողությունների իրականացումն արդեն Թուրքիայի տարածքում և հատկապես ահաբեկչական գործողությունների տեսքով:
Հ.Գ. Սիրիայի և Իրաքի հարևան երկրների շարքում ահաբեկչական վտանգի տեսանկյունից Թուրքիան ամենախոցելին է, քանի որ տարիներ շարունակ աշխարհի տարբեր ծայրերից Մերձավոր Արևելք ժամանած «ջիհադականների» համար այդ երկրի տարածքը հանդիսացել է որպես հիմնական տարանցիկ գոտի՝ պարարտ հող և լայն հնարավորություններ ստեղծելով նաև ծայրահեղական խմբավորումների ցանցային կառույցների ձևավորման և զարգացման համար:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34