ԱՄՆ սենատի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ առաջադրված մեղադրանքների մերժումը չի փոխում դրանց էությունը: Այսպես է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկնաբանել Թրամփի պաշտոնանկության վերաբերյալ քվեարկության ձախողումը: Այս մասին գրում է korrespondent.net կայքը` հղում տալով Սպիտակ տան մամուլի ծառայությանը:
«Չնայած վերջնական քվեարկությունը չի հանգեցրել դատավճռի, մեղադրանքի էությունը չի վիճարկվում: Նույնիսկ նրանք, որոնք դեմ են եղել դատավճռին, օրինակ Սենատի փոքրամասնության ղեկավար Մաքքոնելը, կարծում են, որ Դոնալդ Թրամփը մեղավոր է խայտառակ վարքի համար և գործնականում և բարոյապես պատասխանատու է Կապիտոլիումում սանձազերծված բռնության և սադրանքի համար», - ասվում է Բայդենի հայտարարության մեջ:
Նա նշել է, որ պաշտոնանկությանը աջակցել է նաև հանրապետական 7 սենատոր:
«Մեր պատմության այս տխուր գլուխը հիշեցրել է մեզ ժողովրդավարության փխրունության մասին: Որ այն միշտ պետք է պաշտպանված լինի: Որ մենք միշտ պետք է զգոն լինենք: Այս բռնությունն ու ծայրահեղականությունը տեղ չունեն Ամերիկայում: Եվ որ մեզանից յուրաքանչյուրը որպես ամերիկացի և հատկապես որպես առաջնորդ պարտականություն և պատասխանատվություն ունի պաշտպանել ճշմարտությունը և հաղթել սուտը»,-ասել է ԱՄՆ նախագահը:
Հիշեցնենք, որ Թրամփը դարձել է ԱՄՆ պատմության մեջ առաջին նախագահը, ում նկատմամբ երկու անգամ պաշտոնանկության գործընթաց է հայտարարվել: Բայց երկու դեպքում էլ ընթացակարգը հաջողությամբ չի ավարտվել Սենատում, որտեղ պետք է հավաքվեր սենատորների ընդհանուր թվի երկու երրորդը ՝ նրան մեղավոր ճանաչելու համար
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01