2021 թվականին կրիպտոարժույթների հանրահայտության աճը ավելի շատ օգտատերերի է ստիպում մտածել դրանք գնելու մասին: Դրա հետ մեկտեղ, վերջին տարում թվային ակտիվների արժեքը արդեն զգալիորեն բարձրացել է: ՌԲԿ փորձագետները մի քանի խորհուրդներ են տվել կրիպտոարժույթի սկսնակ ներդրողներին: Նշվում է, որ Google-ի որոնման համակարգում կրիպտոարժույթ գնելու մասին հարցումները թարմացրել են առավելագույն ցուցանիշը: Հիմա թվային փողի հանդեպ հետաքրքրությունը 35 տոկոսով մեծ է, քան 2017 թվականի կրիպտոարժութային բումի ժամանակ է եղել: Սա տեղի է ունենում թվային ակտիվների գնանշումների կտրուկ աճի ֆոնին: Միաժամանակ, բիթքոինն օրեցօր թարմացնում է պատմական առավելագույն ցուցանիշները: Օրինակ՝ փետրվարի լույս 12-ի գիշերը բիթքոինի գինը մոտեցել է 49 հազար դոլար նիշին, իսկ տարեսկզբից աճն անցել է 70 տոկոսից: Xena Financial Systems-ի գլխավոր տնօրեն Անտոն Կրավչենկոն կարծում է, որ «մուտք գործելու համար ընթացիկ իրավիճակը ամենալավ պահը չէ, քանի որ շուկան չափից ավելի է տաքացել»: Բայց նախագծեր կան, որոնք անգամ այս իրավիճակում շարունակում են մնալ թերագնահատված: Փորձագետի խոսքով՝ այդպիսի դրամ է Maker Dao-ն: Փորձագետն անփորձ թրեյդերներին խորհուրդ է տվել եկամտի ոչ մեծ մասը կուտակել եւ ներդնել տարբեր նախագծերի մեջ, ինչը թույլ կտա փորձ ձեռք բերել եւ ժամանակի ընթացքում շուկայի տարբեր ցիկլերում դիրքեր ունենալ: STASIS կայուն կրիպտոարժույթների պլատֆորմի հիմնադիր Գրիգորի Կլումովն իր հերթին նշել է, որ կրիպտոարժույթ ձեռք բերել ցանկացողները պետք է սովորեն աշխատել դրամապանակի հետ եւ ընտելանան անձնական բանալու կանոնավոր բեքափներին: Սկսնակներին նա կայուն կրիպտոարժույթներ է խորհուրդ տալիս, որոնք կապված են ֆիաթային փողի գնանշումներին եւ մեծ վնաս չեն պատճառի սեփականատիրոջը, օրինակ՝ USDT եւ EURS:
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01