17-ամյա Արտակ Հարությունյանը առողջական լուրջ խնդիրներ ունի՝ ողերի արանքում երեք ուռուցք կա, մեկն էլ՝ ողնաշարին է և շտապ վիրահատություն է անհրաժեշտ, որի համար անհրաժեշտ գումար այս պահին ընտանիքը չունի: Մայրը՝ Լիլիթ Հարությունյանը, 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ միայնակ է մեծացնում որդուն, իսկ անհրաժեշտ գումարը չի կարողանում հայթայթել: «Ամուսինս մահացավ, երբ որդիս՝ Արտակը, 3 ամսական էր: Երեխաս շատ առողջ է եղել, անգամ գրիպով չի հիվանդացել, բայց շատ պատահական իր մոտ ցավեր սկսվեցին, ասաց, որ ցավում է երիկամի շրջանում: Տարա պոլիկլինիկա, սոնոգրաֆիա արեցին, բժիշկն ասաց՝ կամ երրորդ երիկամ եմ կասկածում, կամ՝ ուռուցք: Հետո ԿՏ արեցինք, պարզվեց, որ գրեթե 7սմ-անոց ուռուցք է հետորովայնամզային տարածությունում, որը երիկամը տեղաշարժել է, սեղմել է վերև: Բիոպսիա արեցին, պատասխանը եկավ, որ բարորակ է: Շտապ վիրահատեցին «Արաբկիր» բժշկական կենտրոնում, քանի որ երիկամն էր արդեն վնասվում: Դրանից հետո ուղեգրեցին Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն՝ հետագա հսկողության համար: Հետո մեջքի ուժեղ ցավեր ունեցավ, ոտքը չէր զգում: Կրկին տարա ուռուցքաբանի մոտ, ուղարկեցին ՄՌՏ-ի, պարզվեց՝ ողերի արանքում երեք ուռուցք կա, մեկն էլ՝ ողնաշարին: Ասացին՝ պետք է վիրահատվի, քանի որ ուռուցքը մեծանում է, կպնում ողնուղեղին և տանում է պարալիզացման: Շատ հիվանդանոցների բժիշկների հետ քննարկեցի, ասացին, որ պետք է վիրահատվի: Խորհուրդ տվեցին տեղափոխել արտերկիր, որի համար մոտ 10.000 դոլար է անհրաժեշտ: Պետք է շտապ վիրահատվի, քանի որ ոտքը բարակել է՝ համարյա 5 սմ: Անհրաժեշտ է մոտ 10.000 դոլար»: Նա հայտնեց, որ վարձով են ապրում՝ վճարելով 80.000 դրամ, սակայն չեն կարողացել վճարել 5 ամսվա գումարը: «Տանտերը շատ լավ մարդ է, փաստացի գրանցվեցինք, ու մեկ ամիս է, որ ստացել ենք 24․500 դրամ նպաստ և հաշմանդամության թոշակ՝ 26․500 դրամ: Ես աշխատում էի հյուրանոցում՝ որպես մատուցող, բայց տղաս մենակ չի կարողանում մնալ, խնամք է պետք»: Օգնել ցանկացողները կարող են զանգահարել Լիլիթ Հարությունյանի հեռախոսահամարին՝
+374 77 28 07 89, և հաշվեհամարին դրամական փոխանցում անել:
Հաշվեհամարները՝ ստորև.
«Արդշինբանկ»
USD 2479600096590000
EUR 2479600096590010
RUR 2479600096590020
AMD 2470056808377610
Ստացող՝ Լիլիթ Հարությունյան
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44