ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն անկախ հանձնաժողով կստեղծի հետաքննելու Կապիտոլիումի վրա բողոքի մասնակիցների գրոհի օրը տեղի ունեցած իրադարձություններն ու պատճառները: Այդ մասին փետրվարի 16-ին հայտարարել է վերին պալատի խոսնակ Նենսի Փելոսին։ «Մեր անվտանգությունն ապահովելու համար հաջորդ քայլը լինելու է 9/11 հանձնաժողովի տիպի արտաքին անկախ հանձնաժողովի ստեղծումը՝ «հետաքննելու եւ հաղորդելու համար այն փաստերն ու պատճառները, որոնք վերաբերում են 2021 թվականի հունվարի 6-ին Միացյալ Նահանգների Կապիտոլիումի համալիրի վրա ներքին ահաբեկչական գրոհին եւ իշխանության խաղաղ հանձնմանը միջամտելուն»,-ասվում է նրա կայքում զետեղված հայտարարության մեջ: Մասնավորապես, հետաքննությունը կդիտարկի այն հանգամանքները, որոնք կապված են այդ օրվա իրադարձություններին Կապիտոլիումի ոստիկանության եւ տեղական ու դաշնային, ինչպես նաեւ նահանգների մակարդակով իրավապահների պատրաստականության եւ հակազդման հետ, ասված է փաստաթղթում: Փելոսին նաեւ հայտարարել է Կոնգրեսի անդամների եւ Կապիտոլիումի անվտանգության ապահովման համար լրացուցիչ ֆինանսավորում հատկացնելու ակներեւ անհրաժեշտության մասին: Հունվարի 6-ին Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժել են Վաշինգտոնում Կոնգրեսի շենք. անկարգությունների արդյունքում առնվազն հինգ մարդ է զոհվել: Կապիտոլիումում կոնգրեսականներն այդ պահին զբաղված էին քվեատուների կոլեգիայի քվեարկության արդյունքների հաստատմամբ, որոնց համաձայն, նախագահական ընտրությունների հաղթող է դարձել Ջո Բայդենը: Կոնգրեսի նիստը ընդհատվել է մի քանի ժամով, կոնգրեսականների մի մասը տարհանվել է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44