Ճապոնիայում կորոնավիրուսի դեմ ամերիկյան Pfizer պատվաստանյութի մի մասը դեն է նետվելու, հայտնում է Reuters–ը։
Այս մասին երեքշաբթի՝ փետրվարի 16-ին, Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է երկրի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն:
Պատճառն այն է, որ դեղամիջոցի մեկ սրվակը նախատեսված է վեց չափաբաժին պատվաստանյութի համար, սակայն Ճապոնիայում օգտագործվող ներարկիչները կարող են պարունակել պատվաստանյութի ընդամենը հինգ չափաբաժին, ուստի դեղերի մի մասը կմնա սրվակի մեջ:
Նախարարների կաբինետի գլխավոր քարտուղարն ասել է, որ կառավարությունը բժշկական սարքեր արտադրող ընկերություններին խնդրել է մեծացնել համապատասխան ներարկիչների արտադրությունը, սակայն դա այնքան էլ արագ գործընթաց չէ։ Բացի այդ, Ճապոնիայի իշխանությունները բանակցություններ են վարում աշխարհի մի քանի արտադրողների հետ՝ նման ներարկիչներ գնելու համար:
Անցյալ ամիս Ճապոնիան պայմանագիր էր կնքել BioTech ընկերության հետ, պատվաստանյութի 144 միլիոն չափաբաժին գնելու համար, ինչը բավարար է 72 միլիոն մարդու համար: Այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակից ելնելով, այս չափաբաժինները նախատեսված թվով մարդկանց համար կարող են բավարար չլինել:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01