Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում Ստեփանակերտի ռմբակոծության հետանքները վերացնելու, Արցախի Հանրապետության մայրաքաղաքի զարգացման, ենթակառուցվածքների բարելավման ծրագրերը հնարավորինս արագ ու արդյունավետորեն իրականացնելու համար անհրաժեշտ է նաև մասնավոր հատվածի ակտիվ ներգրավում: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջով հայտարարություն է տարածել Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը: «Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ կարող է իր լուման ներդնել Արցախի Հանրաետության մայրաքաղաքի կենսագործունեության մակարդակի բարձրացման հայրենաշեն գործում: Բոլոր սրտացավ մարդիկ կարող են գումար փոխանցել հատուկ այդ նպատակով ստեղծված` Ստեփանակերտի աջակցման հիմնադրամին, որի հիմնական նպատակը` 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում Ստեփանակերտի ռմբակոծության հետևանքները վերացնելն է: Բացի այդ, աջակցության հիմնադրամի միջոցները նախատեսվում է նպատակաուղղել Ստեփանակերտի բնակչության և պատերազմի հետևանքով թշնամուն անցած բնակավայրերից հարկադիր տեղահանվածների կարիքները հոգալուն, զոհված և անհայտ կորած անձանց ընտանիքներին, ինչպես նաև աշխարհազորայինների, կամավորների, սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքներին ու հաշմանդամություն ունեցող անձանց աջակցելուն, սոցիալ-կենցաղային և այլ ծրագրերի իրագործմանը, Ստեփանակերտի բարեկարգմանն ու բարգավաճմանն ուղղված ծրագրերի իրականամանը, քաղաքապետարանին ենթակա հիմնարկ-ձեռնարկություններին աջակցելուն, մայրաքաղաքում կրթական, գիտական, մշակութային, սոցիալական, մարզական, առողջապահական, քաղաքաշինական և այլ հանրօգուտ նախագծեր ու ծրագրեր նախաձեռնելուն ու իրականացնելուն: Այնպես որ, եկեք ուս-ուսի տանք և միասնական ջանքերով ապրեցնենք մեր սրտի քաղաք Ստեփանակերտը….»,- նշել է Դավիթ Սարգսյանը՝ վստահեցնելով, որ այդ միջոցները նպատակային են ծախսվելու, իսկ ամբողջ գործընթացն իրականացվելու է առավելագուն թափանցիկության պայմաններում:
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44