Պետպատվերի շրջանակներում կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հնարավորություն կունենան ռիսկային խմբում ներառված քաղաքացիները: Այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Ավանեսյանն ավելի վաղ հրաման էր ստորագրել, որով հաստատել էր կորոնավիրուսի ռիսկային խմբերը: Առաջին խմբում ներառված են տարեց անձանց սոցիալական պաշտպանության հաստատությունների բնակիչները, ինչպես այս, այնպես էլ այլ սոցիալական պաշտպանության հաստատությունների աշխատակիցները, բուժաշխատողները, 65 տարեկան և բարձր տարիքի անձինք, 16-64 տարեկան քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք: 2-րդ խմբում ներառված են դասախոսները, ուսուցիչները, ԱԻՆ աշխատակիցները, զինծառայողները, արդարադատության ոլորտի աշխատակիցները, հանրային տրանսպորտի ոլորտի աշխատակիցները, պետական ծառայողները: Ըստ նախարարի՝ պատվաստումները կամավորության սկզբունքով են կատարվելու: «Իհարկե, պարտադիր բնույթ չի կրելու, այն կրելու է կամավոր բնույթ»,- ասաց Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, ռիսկային խմբի անդամների համար պատվաստումը լինելու է անվճար: Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ այժմ գոյություն ունեցող բոլոր պատվաստումները մշակումից հետո անցնում են կլինիկական հետազոտությունների 3 փուլ: Ըստ նրա՝ Հայաստանում ներմուծվելու են այն պատվաստանյութերը, որոնք կունենան երրորդ փուլի արդյունքում ամփոփված տվյալները, մասնագիտական հանձնաժողովի կողմից կգնահատվի դրանց արժեքը, ազդեցությունը, նոր որոշում կկայացվի: «Փոքր թվով պատվաստումներ արդեն իսկ սկսվել են: Գիտեք, որ ՌԴ-ի կողմից ունեինք նվեր խմբաքանակ: Մոտակայում կստանանք արդեն ավելի մեծ խմբաքանակ և այսպես հընթացս կշարունակենք»,- ասաց Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ մարտից կսկսվեն պատվաստումները: Առողջապահության նախարարի խոսքով՝ մասնագիտական հանձնաժողովը հավանություն է տվել «Աստրազենեկա», «Փայզեր», «Սպուտնիկ» պատվաստանյութերին: Ինչ վերաբերում է ռիսկային խմբերում չգտնվող քաղաքացիներին, ապա նրանք կարող են պատվաստվել՝ որոշակի գումար վճարելով: Պատվաստման համար նախատեսվող գումարն այս պահին դեռևս հայտնի չէ:
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44