«Էդ ո՞նց եմ ես ԲՀԿ-ից դուրս գալիս, եթե բոլոր գործընթացների կիզակետում եմ, ես ինձնից կարո՞ղ եմ հեռանալ»,- այսօր խորհրդարաում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով լուրերին, թե հաջորդ ինքն է հեռանալու ԲՀԿ-ից: Պատգամավորի խոսքով, ինքը վերջին 2-3 ամսում ճեպազրույցներ է տվել, օրենսդրական նախաձեռնություններ է ներկայացրել:
«Ծրագրային քաղաքական գծով ես ԲՀԿ-ի փոխնախագահն եմ, մարզային այցելությունների եմ գնում: Եթե ես կուսակցությունում ոչ միայն քաղաքականություն իրականացնող եմ, այլև մշակող եմ, ես եմ մշակում նաև, ես ինքս ինձնից կարո՞ղ եմ հեռանալ: Իհարկե ոչ: Սա նշանակում է, որ ինչ-որ կենտրոններ կան, որոնք շատ խիստ անհանգստացած էն Միքայել Մելքումյանի հետևողական քաղաքական վարքագծով»,- ընդգծեց նա։ Անդրադառնալով Գևորգ Պետրոսյանի՝ խմբակցությունից դուրս գալուն, Միքայել Մելքումյանն ասաց, որ կուսակցություններում կա կոլեկտիվ մտքի մոդելավորման ինստիտուտ։ «Այնպես չի, որ ամեն պատգամավոր ինքնուրույն որոշում և ասում է՝ այսպես եմ ուզում։ Կուսակցության դեմքը, դիմագիծը ներկայացնելու առումով ընդհանուր որոշում է ընդունվում, բայց դա չի նշանակում, որ անհատներն իրենց կարծիքն ունենալ ու արտահայտել չեն կարող։ Այս թեման ես այսքանով կսահմանափակեմ։ Ամեն քաղաքական գործիչ ինքն է իր մոտեցումը ներկայացնում»,- նշեց նա։
Պատգամավորն անդրադարձավ նաև ճանապարհների ապաշրջափակման թեմային։ Նա ասաց, որ եթե Երևանից Դաղստան ընկած 1050 կմ երկարությամբ ճանապարհից 870 կմ-ն անցնում է Ադրբեջանով, անհասկանալի է, թե երկաթուղու սակագնային քաղաքականությունն ոնց է որոշվելու: «Այսինքն՝ եթե այդ 1050-ի մեջ 870 կմ-ն իրենն է, ում է ձեռք տալու, որ բեռը տեղափոխի: Իսկ բեռների ապահովագրությունն ինչ է նստելու, ով է իր վրա վերցնելու»,- հարց հնչեցրեց պատգամավորը։ Ըստ նրա, թշնամին հարձակվում է երկու դեպքում, նախ, երբ համոզված է, որ դիմացինը ամենաթույլ վիճակում է, երկրորդ, երբ համոզված է, որ ինքը հաղթելու է:
Աղբյուր` Panorama.am
17:46
17:39
17:22
17:07
16:44
16:40
16:38
16:30
16:03
15:56
15:44
15:23
14:46
14:19
14:05
13:45
13:45
12:33
12:06
11:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01