Գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Սիլ կոնցեռը» գնել է վառելիքի ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող RAN oil ընկերությունը։ Տեղեկությունը հաստատել է «Սիլ կոնցեռնի» մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը։
Այս առնչությամբ նա Facebook-ի իր էջում գրել է. «Լրատվամիջոցների հարցերին ի պատասխան հայտնում եմ, որ «ՍԻԼ կոնցեռն» ընկերությունը ձեռք է բերել «ՌԱՆ ՕԻԼ» ընկերությունը: Բոլոր նրանց, ովքեր տեղյակ չեն, պետք է հիշեցնել, որ Հայաստանը շուկայական երկիր է, և յուրաքանչյուր ոք կարող է զբաղվել բիզնես գործունեությամբ, ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, որ «ՍԻԼ կոնցեռնը» Հայաստանում զբաղվում է բիզնես գործունեությամբ և ՀՀ օրենսդրությամբ իրավունք ունի ձեռք բերել, հիմնել և զբաղվել տարատեսակ բիզնեսներով՝ այդ թվում վառելիքի ներկրմամբ, առքով և վաճառքով: Ինչ վերաբերում է մենաշնորհ հաստատելուն, պետք է հատուկ արձանագրել, որ շուկայում ոչ թե մենաշնորհ է ստեղծվում, այլ հակառակը՝ ստեղծվում է մրցակցություն, որից կարող են օգտվել ՀՀ քաղաքացիները՝ ստանալով ավելի լավ որակի վառելիք` ավելի մատչելի գնով։
Տնտեսության զարգացումը մրցակցության արդյունքում է լինում, այլ ոչ նախկին տարիների նման` ստեղծված և քարացած մենաշնորհների: Հասկանալի է, որ այս շուկայում ստեղծվող մրցակցությունից կարող են նեղսրտել տարիներ շարունակ գերշահույթներ ստացած մոնոպոլները: Քաղաքական մանիպուլյացիաներ պարունակող հերյուրանքներին անդրադառնալու կարիք չեմ տեսնում, որովհետև մեր հասարակությունը վաղուց արդեն գիտի որն է իրականությունը, որը` սուտը»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ Mediaport տելեգրամյան ալիքն այսօր տեղեկություն էր տարածել, որ Խաչատուր Սուքիասյանը գնել է RAN oil-ը և «տեռորի» միջոցով մենաշնորհ է հաստատում բենզինի շուկայում։
«Mediaport-ի տեղեկություններով, Սուքիասյանի պահանջով՝ ՊԵԿ-ն ու ԱԱԾ-ն սուգումներով և տուգանքներով բառացիորեն տեռորի են ենթարկում վառելիքի վաճառքով զբաղվող մյուս ընկերություններին, ինչպես նաև վերջինս ավելի խոշոր գումար է առաջարկում մրցակից ընկերությունների բենզալցակայանների տարածքների սեփականատերերին՝ մրցակցիներին շուկայից դուրս մղելու և քաղաքի բանուկ հատվածներում սեփական բենզալցակայանները հիմնելու համար»,-ասված էր ալիքի տարածած տեղեկության մեջ։
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01