ԱՄՆ իշխանությունները կորոնավիրուսի պատվաստանյութ չեն առաքի զարգացող երկրներ, քանի դեռ երկրում բավարար քանակությամբ դեղեր չկան ամերիկացիներին պատվաստելու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Նախագահ Ջո Բայդենի վարչակազմի անանուն աղբյուրներին։ «Հիմա մենք կենտրոնացած ենք ամերիկացիներին պատվաստելու վրա»,- ասել է Բայդենի վարչակազմի անանուն պաշտոնյան: Ըստ մեկ այլ անհայտ աղբյուրի, Բայդենը խնդրել է վարչակազմի ղեկավարությանը մտածել «ավելցուկային» պատվաստանյութեր արտադրելու մասին, երբ երկրում ներքին պահանջարկը բավարարելու համար անհրաժեշտ քանակով պատվաստանյութ կլինի։ «Չնայած մենք ներկայումս ի վիճակի չենք կիսել պատվաստանյութերի դեղաչափերը, մենք քրտնաջան աշխատում ենք COVAX-ին աջակցելու և աշխարհում պատվաստումներն արագացնելու համար»,- ասել է վարչակազմի մեկ այլ անանուն պաշտոնյա: Նախկինում Սպիտակ տունը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը COVAX պատվաստանյութերի նախաձեռնությանը նվիրատվությունները կհասցնի 4 միլիարդ դոլարի: COVAX-ը միջազգային համակարգ է, որը ԱՀԿ-ն գործարկել է պատվաստումների ու իմունիզացիայի գլոբալ դաշինքի (GAVI) և Համաճարակային պատրաստվածության նորարարությունների կոալիցիայի հետ համատեղ, որն աջակցում է արտադրական օբյեկտների ստեղծմանը և գնումների իրականացմանը: Ծրագրի համաձայն՝ բարձր եկամուտ ունեցող երկրները վճարում են պատվաստանյութերի գնման համար՝ դրանով իսկ սուբսիդավորելով այսպես կոչված ֆինանսավորվող պետություններին:
17:46
17:39
17:22
17:07
16:44
16:40
16:38
16:30
16:03
15:56
15:44
15:23
14:46
14:19
14:05
13:45
13:45
12:33
12:06
11:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01