դրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված նամակում ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան կոմիտեի նախագահ, հանրապետական կոնգրեսական Քրիս Սմիթը խոր մտահոգություն է հայտնում Ադրբեջանում սեպտեմբերի 26-ին անցկացվելիք սահմանադրական հանրաքվեի առնչությամբ։ Նրա խոսքով՝ առաջարկվող փոփոխությունները կարող են տապալել միջազգային պարտավորությունները, որոնք Ադրբեջանը ստանձնել է ժողովրդավարության պաշտպանության հարցում, գրում է contact.az-ը։
Երկու կուսակցությունների անունից Ալիևին ուղղված նամակը, որն առաջարկում է վերանայել հանրաքվեի անցկացումն ու վերահաստատել մարդու իրավունքների պաշտպանության հարցում հանձնառությունը, նաև ստորագրել են հանրապետական կոնգրեսականներ Ջո Փիթսոնն ու Ադամ Շիֆը, հայտնում է Turan-ի թղթակիցը Վաշինգտոնից։
«Նախագահական ժամկետի երկարաձգումն ու նախագահի լիազորությունների ընդլայնումը կարող են հանգեցնել քաղաքական իշխանության չարաշահման»,- գրում են կոնգրեսականները։
«Մենք առավելապես անհանգստացած ենք ուղղումներով, որոնք սահմանափակում են հիմնարար իրավունքները»,- նշում են նրանք։
Ադրբեջանի կառավարությունն արդեն բախվել է միջազգային քննադատության՝ լրագրողների, ակտիվիստների, ընդդիմադիր գործիչների ու կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ բռնաճնշումների համար։ Հանրաքվեն հավելյալ կսահմանափակի հիմնարար ազատությունները՝ խոսքի ազատության սահմանափակման ճանապարհով։
«Առաջիկա հանրաքվեն լեգիտիմության լրջագույն ճգնաժամ է ստեղծում»,- ասվում է նամակում։
«Ո՛չ միջազգային հանրությունը, ո՛չ երկրի բնակչությունը չեն կարող քվեարկության հանդեպ վստահություն ձեռք բերել, որն իրականացվում է առանց տեղեկություններին ազատ հասանելիության, բաց քննարկումների ու թափանցիկության»,- հավելում են նրանք։
Սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ Ադրբեջանի նախագահի կառավարման ժամկետը պետք է երկարաձգվի 5-ից 7 տարի, ինչպես նաև այդ փոփոխություններն իրավունք կտան նախագահին ինքնուրույն ընտրել երկրի փոխնախագահներին և ցրել խորհրդարանը:
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
09:02
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55