Փորձեմ ձեզ բացատրել, թե ինչ է տեղի ունենում Գագիկ Սողոմանյանի ֆեյքի գործում: Բոլոր մեղադրանքների հիմքում դրված է մեկ «ապացույց». ֆեյքը «Ֆեյսբուք» է մտել կոնկրետ IP հասցեից, իսկ ձերբակալվածները միացել են IP հասցեին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում նշել է ՏՏ աուդիտոր Ռուբեն Մուրադյանը:
«Այնուհետեւ հրաշքներն են սկսվում. պարզվում է, որ այդ IP հասցեն պատկանում է ProtonVPN ծառայությանը: Իսկ հետ պարզվում է, որ այդ IP հասցեն կարող է ստանալ ProtonVPN-ի ցանկացած օգտատեր: Նաեւ պարզվում է, որ այդ IP հասցեն Մոլդովայից է, իսկ ProtonVPN-ը Հայաստանից օգտատերերին մոլդովական սերվերներ է առաջարկում՝ որպես ամենաարագ: Դրանից զատ էլ, պարզվում է, ինչն ամենազվարճալին է, որ ՈՉ ՄԻ այլ ապացույց չկա այն մասին, որ ձերբակալվածները թեկուզ ինչ-որ կերպ կապված են այդ ֆեյքի հետ: Ընդհանրապես: Առհասարակ բառից ասած: Կարճ ասած՝ այս տրամաբանությամբ Գագիկ Սողոմոնյանի տեղում կարող է հայտնվել Հայաստանից ProtonVPN-ի ՑԱՆԿԱՑԱԾ օգտատեր: Ինչո՞ւ եմ այս ամենն ասում. հիշեք, որ ես ասել եմ այն մասին, որ «համաԺՈՂՈՎՐԴ»-ական սերը միշտ հանգեցնում է բռնաճնշումների: Ահա եւ ձեզ ապացույց: Ներկայացված տեսանյութում փաստաբանն այս ամենը (եւ ոչ միայն) ավելի մանրամասն է պատմում: Ես իմ տեքստում իրավաբանական ասպեկտների չեմ առնչվում: Disclaimer. այս գործով 4 ձերբակալվածներին էլ ծանոթ եմ, իսկ Արիկ Սաղաթելյանն իմ լավագույն ընկերն է»,- գրել է նա:
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44