2020 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 819 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Կատարված ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 290 կարգապահական տույժեր, այդ թվում՝
- հայտարարվել է «Նկատողություն»` 159,
- հայտարարվել է «Խիստ նկատողություն»` 74,
- պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով՝ 7,
- կոչումն իջեցվել է մեկ աստիճանով՝ 5,
- ազատվել են ոստիկանությունում ծառայությունից` 45:
Կարգապահական տույժ է կիրառվել նաև քաղաքացիական հատուկ ծառայության 25 ծառայողի նկատմամբ (13-ին հայտարարվել է «Նկատողություն», 8-ին՝ «Խիստ նկատողություն», 4-ն ազատվել են զբաղեցրած պաշտոնից), ինչպես նաև 1 քաղաքացիական աշխատանք կատարող ու 1 տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց նկատմամբ (հայտարարվել է «Նկատողություն»): «Խիստ նկատողություն» կարգապահական տույժի ենթարկված քաղաքացիական հատուկ ծառայության 1 ծառայող ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 60․27-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով։
ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել և նախաքննական մարմինների քննարկմանն է ուղարկվել ծառայողական քննությունների 32 նյութ: Դրանցից
- 8-ով քրեական գործ հարուցելը մերժվել է (1-ը՝ ոչ արդարացնող, 7-ը՝ արդարացնող հիմքերով),
- 24-ով հարուցվել են քրեական գործեր, որոնցից
- 10-ը նախաքննության փուլում են,
- 1-ը միացվել է նախկինում հարուցված քրեական գործին,
- 10-ը կարճվել են արդարացնող հիմքերով,
- 3-ն ուղարկվել են դատարան և դատաքննության փուլում են։
2020 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 8 նիստ, որի ընթացքում քննարկվել է ոստիկանության 47 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 36 նյութ:
Կարգապահական հանձնաժողովի որոշմամբ ՀՀ ոստիկանության պետի հրամաններով ոստիկանության 42 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր, մասնավորապես՝ 1 ծառայողի հայտարարվել է «Նկատողություն», 14 ծառայողի հայտարարվել է «Խիստ նկատողություն», իսկ 27 ծառայող ազատվել են ՀՀ ոստիկանությունում ծառայությունից:
Միաժամանակ որոշվել է ոստիկանության 5 ծառայողի ազատել կարգապահական պատասխանատվությունից։
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01