Մեծ Բրիտանիան կխոչընդոտի Եվրամիության միասնական բանակի ստեղծմանն այնքան ժամանակ, քանի դեռ միջպետական միավորման անդամ է մնում: Նման հայտարարություն է արել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ ֆելոնը, փոխանցում է The Times-ը:
«Նման բան տեղի չի ունենա: Մենք միշտ մեր մտահոգությունն ենք հայտնել ՆԱՏՕ-ին կրկնօրինակող ցանկացած նախաձեռնության կապակցությամբ»,- ասել է նախարարը:
Ֆելոնի հայտարարությունն հնչել էր այն լուրերի ֆոնին, որ Ֆրանսիան եւ Գերմանիան Բրատիսլավայում սեպտեմբերի 16-ին կայանալիք ԵՄ ոչ ֆորմալ գագաթնաժողովին կներկայացնեն ԵՄ պաշտպանական քաղաքականության նոր հայեցակարգ:
Ավելի վաղ Ֆրանսիայի եւ Գերմանիայի պաշտպանության նախարարներ Ժան Իվ լե Դրիանն ու Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիին նամակ են ուղարկել միության պաշտպանական քաղաքականության թարմացման մասին համատեղ նախաձեռնությամբ:
Մասնավորապես, փաստաթուղթն առաջարկում է պարզեցնել ԵՄ արտոնած գործողությունների ծավալման գործընթացը, նոր խթան հաղորդել արդեն իրականացվողներին, որոնք, սակայն, ԵՄ որոշմամբ ավարտին չեն հասցվել, ինչպես նաեւ հաստատել ԵՄ ռազմավարական ինքնավարությունը։
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
09:02
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55