ՀՀ քննչական կոմիտեի և «Երևանի Գլաձոր» համալսարանի Կրիմինալիստիկական փորձաքննությունների կենտրոն»-ի միջև այսօր՝ փետրվարի 23-ին, Քննչական կոմիտեում ստորագրվեց համաձայնագիր, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Փաստաթուղթն ստորագրեցին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը և «Երևանի Գլաձոր» համալսարանի Կրիմինալիստիկական փորձաքննությունների կենտրոն»-ի տնօրեն, համալսարանի հիմնադիր, ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը:Համաձայնագրով կողմերի միջև համագործակցության հիմքեր կստեղծվեն, ինչպես նաև կամրագրվեն իրականացվելիք համատեղ աշխատանքները:
Քննչական կոմիտեի նախագահը, կարևորելով համաձայնագրի ստորագրումը, նշեց, որ այն հիմք կհանդիսանա կառույցների միջև սերտ համագործակցություն ձևավորելու գործում՝ միաժամանակ ընդգծելով ուսումնական հաստատությունում քրեագիտություն առարկայի դասավանդման առանցքային դերը:
«Որպեսզի անձը լավ քննիչ համարվի, չափազանց կարևոր է, որ նրա մոտ կրիմինալիստիկական գիտելիքները լինեն բարձր մակարդակի վրա»,- ասել է Հայկ Գրիգորյանը:
Իր հերթին Ժորա Ջհանգիրյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և համագործակցության համար, նշեց.
«Գլաձոր» համալսարանում կրիմինալիստիկայի կենտրոնի բացումը ուներ մեկ նպատակ՝ նպաստել Հայաստանի Հանրապետությունում արդարադատության իրականացմանը»:
Անդրադարձ կատարվեց նաև նախաքննության ընթացքում նշանակվող փորձաքննությունների կազմակերպմանը:
Նախաքննության փուլում փորձաքննությունների կատարման ժամկետների հարցը շարունակում է մնալ օրակարգային, արդիական և պահանջում է համալիր լուծում և համաձայնագրի ստորագրումը ևս մեկ քայլ է՝ քննության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ ձեռնարկված և իրականացվող քայլերի շարքում:
Փաստաթղթի ստորագրումը նպատակ է հետապնդում՝ բարձրացնելու նախաքննության ընթացքում նշանակվող փորձաքննությունների ինչպես որակը, այնպես էլ՝ դրանց իրականացման գործընթացի արդյունավետությունը, ինչպես նաև՝ կանխելու նախաքննության ժամկետների անհարկի ձգձգումը:
Ըստ համաձայնագրի՝ նախատեսվում է նաև մասնագիտական ոլորտում փորձի փոխանակում՝ ճանաչողական այցերի, խորհրդատվությունների, կլոր սեղանների և գիտաժողովների անցկացման միջոցով, երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող գիտագործնական, ինչպես նաև՝ մասնագիտական և կազմակերպական բնույթի այլ ուղղություններով։

23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44