NEWS.am–ի տեղեկություններով՝ ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը օրեր առաջ մեկնել է ԱՄՆ։ Հովհաննիսյանը ԱՄՆ է ժամանել Կատար–Լոս Անջելես չվերթով։ Տելեգրամյան ալիքներից մեկի փոխանցմամբ՝ օդանավում գտնվող հայրենակիցներից ոմանք ճանաչել են նրան և անպատվել։ Մեր տեղեկություններով՝ Հովհաննիսյանը հյուրընկալվել է Կալիֆոռնիայի հայաբնակ Գլենդեյլում բնակվող իր ընկերոջը և հանդիպումներ ունեցել պատերազմի ժամանակ բանակին աջակցություն ցուցաբերած որոշ ամերիկահայերի հետ։ Թեև Հովհաննիսյանն ընկերական շրջապատում հայտարարել է, որ ԱՄՆ է մեկնում բուժման նպատակով, սակայն ըստ լուրերի՝ այս օրերին նա Կալիֆոռնիայում հանդիպումներ է ունենում իր նոր ծրագրի համար ֆինանսավորում հայթայթելու նպատակով։ Ավելին, այս շաբաթ Գլենդեյլում նախատեսվում է Հովհաննիսյանի գրքի շնորհանդեսը։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 9–ի կապիտուլացիոն համաձայնագրի ստորագրումից հետո շատերը պաշտպանության նախարարության ներկայացուցչին մեղադրեցին հանրությանը 44 օր կեղծ լուրերով մանիպուլացնելու և ռազմաճակատում տիրող իրական վիճակը չներկայացնելու մեջ։ Արծրուն Հովհաննիսյանը փետրվարի 1–ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում արդարացել է, որ ինքը 44 օրվա ընթացքում տեղեկությունները ստացել է բացառապես ՊՆ-ից, գլխավոր շտաբի օպերատիվ վարչությունից եւ ՊԲ-ից։ «Ես որեւէ կեղծ ինֆորմացիա չեմ տրամադրել: Որեւէ բառ հիշո՞ւմ եք, որ ասել եմ՝ հաղթում ենք»,–ասել է նա։ Հովհաննիսյանը, որը 600 հազարից ավելի հետևորդ ունի «ֆեյսբուք» սոցիալական կայքում և պատերազմական լուրերը հայտնում էր հենց այդ հարթակից, կապիտուլացիոն ակտից հետո հազվադեպ է գրառումներ անում՝ հավանաբար խուսափելով հանրային պարսավանքի թիրախ դառնալուց։
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44