Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքին միացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախկին քարտուղար, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Նրան հավաքված հազարավոր քաղաքացիները ծափողջույնների ներքո հարթակ ուղեկցեցին: Գեներալ Խաչատուրովն իր ելույթում ասաց, որ նախկինում հանրահավաքներին չէր մասնակցում, քանի որ մի քիչ անհարմար էր իրեն զգում բանակի պասիվության պատճառով, բայց այսօր ուրախ է, որ վերջապես մեր բանակը արթանացավ և որոշում ընդունեց: Անդրադառնալով՝ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարարության, որ կկրակեն, նշեց. «Լավ գիտեմ նրան, չգիտի որ դաշտում լինի՝ մեկ այստեղ է, մեկ այնտեղ, մեկ երրորդում: Ոչինչ նրա մոտ չի ստացվում: Նա դժբախտ մարդ է, վախկոտ, ուրիշ ոչինչ»: Խաչատուրովը նշեց, որ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը մեկ տարում կարող է երկիրը դուրս բերել այս վիճակին, խելացի ու արդար մարդ է: Նա հաջողություններ մաղթեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածուին: Մեկնաբանելով լուրերը, թե ինչ-որ զինված խմբեր հիմա ուզում են ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբից ինչ-որ մեկին ձերբակալել՝. Յ. Խաչատուրովը նշեց. «Չգիտեմ՝ ինչ հիմար պետք է լինեի, ով կգնա ձերբակալելու զինվորականներին: Նրանք պարզապես բոլորին կկապեն ու կբերեն այստեղ՝ հրապարակ: Ուրիշ ոչ մի բան չեն անի»:
Աղբյուր` Panorama.am
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01