ARM | RUS |

Նիկոլ Փաշինյանի ելույթը Հանրապետության հրապարակի հավաքի ժամանակ

25.02.21 | 23:34

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրապետությունում ստեղծված իրավիճակի կապակցությամբ հավաք է հրավիրել Հանրապետության հրապարակում, որում հանդես է եկել ելույթով: Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ստորև ներկայացվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքի սղագրությունն ամբողջությամբ.

«Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ: Նախ մեկ րոպե լռությամբ և խոնարհումով մեր բոլոր հերոսների, մեր բոլոր նահատակների, մեր բոլոր զոհված զինվորների, սպաների հիշատակին հարգանքի տուրք մատուցենք: Որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի ընտրված ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ իմ հրամանը Զինված ուժերի բոլոր զինվորներին, սպաներին, գեներալներին. զբաղվում եք ձեր գործով՝ Հայաստանի Հանրապետության սահմանների և տարածքային ամբողջականության պահպանմամբ: Սա իմ հրամանն է, և որևէ մեկը չի կարող համարձակվել դրժել այդ հրամանը: Հաջորդը՝ ի՞նչ է տեղի ունեցել այսօր: Այո՛, մեր բանակին, մեր Զինված ուժերին ոմանք փորձել են ներքաշել հակաժողովրդական, հակասահմանադրական պրոցեսի մեջ։ Եվ այսօր ես հստակ գնահատել եմ, որ Գլխավոր շտաբի կողմից նախաձեռնված հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է, և ժողովուրդը թույլ չի տա ռազմական հեղաշրջում Հայաստանի Հանրապետությունում: Բայց ես ուզում եմ նաև ասել, որ մեր բանակը մեր բանակն է, մեր սիրելի, մեր կողմից պաշտելի: Եվ ես համոզված եմ, որ շատ գեներալներ և բարձրաստիճան սպաներ այդ հայտարարությունն ստորագրել են իրենցից ավելի բարձրաստիճան հրամանատարների հրամանի ներքո: Ես ուզում եմ էլի ասել, իմ ասելիքն իրենց մեկն է՝ պարոնա՜յք, զբաղվում եք Հայաստանի Հանրապետության սահմանների և տարածքային ամբողջականության պահպանմամբ։ Դուք պիտի իրականացնեք ձեր գործը: Բանակը չի կարող հետ նայել, բանակը չի կարող թիկունքին նայել, բանակը չի կարող ներքաշվել քաղաքական պրոցեսի մեջ։ Բանակը պիտի ենթարկվի, միայն ու միայն ենթարկվի ժողովրդին և ժողովրդի ընտրած քաղաքական իշխանությանը: Նա, ով այս տրամաբանությունից դուրս է գործում, գործում է ընդդեմ ժողովրդի, գործում է ընդդեմ պետության, գործում է ընդդեմ օրինականության, գործում է ընդդեմ Հայաստանի անվտանգության: Եվ ես պահանջում եմ, որ նույնիսկ այն բարձրաստիճան սպաները, որ լքել են իրենց ծառայության վայրերը՝ հենց հիմա վերադարձեք և ապահովեք երկրի անվտանգությունը: Սա է մեր հստակ պահանջը: Բայց ես ուզում եմ նորից խոսել և հիշեցնել՝ ի վերջո, ի՞նչ է տեղի ունեցել 2018 թվականից հետո Կառավարություն և Զինված ուժեր հարաբերություններում: Մեր կառավարությունը ոչ մի բան չի խնայել Զինված ուժերի համար: Մեկ տարվա ընթացքում՝ 2019 թվականին, մենք 50 մլրդ դրամով ավելացրել ենք ռազմական ծախսերը, պաշտպանական բյուջեն: Մենք ավելացրել ենք բոլոր սպաների, բոլոր շարքայինների, բոլոր պայմանագրայինների աշխատավարձերը: Եվ մենք դա արել ենք, որպեսզի ասենք, որ մենք բարձր ենք գնահատում մեր բանակի ծառայությունը, որ նրանք ունեն մեր ժողովրդի առաջ: Բայց, այո՛, պետք է չթաքցնել, որ, ցավոք սրտի, բանակում այն իշխանությունը, որը երկար տարիներ բանակի հաշվին հարստացել է, դեռևս ունի մի քանի կամակատարներ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, և այդ կամակատարները պետք է հեռանան։ Անմիջապես: Ի՞նչ է տեղի ունեցել. նրանք հրապարակներում ինձ փորձում են մեղադրել դավաճանության մեջ: Իսկ ի՞նչ գործ ունի դավաճանի կոչով այսքան մարդ հրապարակում: Նրանք ձեզ են փաստացի ուզում մեղադրել դավաճանության մեջ: Ահա ես տեսնում եմ առաջին շարքում զոհված զինծառայողներ հարազատների…։ Չեմ ուզում քաղաքականացնել: Հիմա ասեմ՝ որն է դավաճանությունը. 17 կուսակցություն կոչված ֆորմատի, այսպես կոչված, վարչապետի թեկնածուն ասում է՝ ես դեռ հոկտեմբերին զանգում էի բանակին, ասում էի՝ իշխանությունը վերցրեք: Նրանք անընդհատ բանակին կոչ են արել կռվել ոչ թե թուրքի դեմ, այլ կոչ են արել կռվել սեփական ժողովրդի դեմ: Սա է տեղի ունեցել: Հայաստանում ժողովրդի իշխանությունը չի կարող դրվել կասկածի տակ ոչ մի րոպե: Ինչո՞ւ է այսօր այստեղ ժողովուրդը կանգնած։ Որովհետև գիտի, թե ովքեր են բանակի և զինվորի հաշվին հարստացածները, այդ հրապարակներում հոխորտացողները, միլիոնավոր դոլարների դղյակատերերը: Այդ ո՞ւմ մասին են խոսում, այդ ո՞ւմ են մեղադրում դավաճանության մեջ։ Զինվորի հացը գողացողը եկել է զինվորին հաց տվողին, շոր տվողին, աշխատավարձ բարձրացնողին դավաճանության մեջ է մեղադրում: Բայց սա չի նշանակում, թե ես փորձում եմ իմ որևէ պարտավորություն կամ պատասխանատվություն դնել ուրիշի վրա: Նրանք երկու տարի է՝ մեզ մեղադրում են հող հանձնելու մեջ, բայց ընդամենը երկու օր կամ մի քանի օր առաջ մերժվածը հրապարակայնորեն ասում է, որպես հպարտության նշան, որ ինքը համաձայնվել է - դրանից առաջ էլ է ասել - 7 շրջանները հանձնել Ադրբեջանին: Բա որ դուք ամեն ինչ պայմանավորվել էիք արդեն կամ բանակցությունները տարել էիք այնտեղ, որ խոստովանում եք հրապարակային, որ այդ պայմաններն ընդունել եք և համարում էիք, որ դա լավ լուծում է, ինչո՞ւ էիք մեզ մեղադրում հող հանձնելու մեջ: Բաց նամակներով հանդես գայիք, ասեիք՝ գնա, ստորագրի այդ թուղթը, մենք բերել ենք, գնա, ստորագրի այդ թուղթը: Խոստովանեիք ժողովրդի առաջ՝ այս կետին ենք հասցրել, որ պետք է ամեն ինչ հանձնեինք, մեզ էլ ասեիք՝ գնացեք, այդ թուղթն ստորագրեք: Մենք ասել ենք, որ պատրաստվում ենք պաշտպանել մեր երկիրը, մեր արժանապատվությունը, մեր հայրենիքը, և մենք հենվել ենք մեր բանակի վրա, մենք հավատացել ենք մեր բանակին: Մենք այսօր էլ ենք հավատում մեր բանակին, և համոզված եմ՝ սպայական կազմը, զինվորները, զինվորների ծնողները թույլ չեն տա, ժողովուրդը թույլ չի տա, որ բանակին ներքաշեն քաղաքական պրոցեսի մեջ: Եվ իրավիճակի հանգուցալուծման մասին։ Ես ի՞նչ եմ մտածում՝ ի վերջո, ժողովուրդը, մենք բոլորս, այո՜, եկեք խոստովանենք՝ հետպատերազմական սթրեսի մեջ ենք, և ժողովուրդը հոգնել է այս շարունակական անկայունություններից: Երկրում պետք է ժողովրդի իշխանությունը կասկածի տակ չդրվի։ Երկիրը բռնության, ապօրինության, սադրանքների, քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշելու բոլոր փորձերը պետք է խստորեն կասեցվեն Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության և ժողովրդի կողմից: Բայց, գիտեք ինչ, ես ուզում եմ ձեզ անկեղծ ասել, օրինակ՝ ձեզ մոտ հարց կծագի. ես պատերազմից հետո չե՞մ մտածել, որ պետք է հրաժարական տամ: Ես ուզում եմ ձեզ անկեղծ ասել՝ մտածել եմ, շատ եմ մտածել: Բայց ես մի բան եմ ասել՝ ես իմ կամքով, ինքնակամ չէ, որ դարձել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Ժողովուրդն է որոշել, որ ես պետք է դառնամ Հայաստանի Հանրապետության վարչապետ, և ժողովուրդը պետք է իմ հեռացման հարցը որոշի: Եվ մենք որոշեցինք, որ առաջարկենք խորհրդարանական ուժերին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ինչի՞ համար էինք դա ուզում անել։ Ուզում էինք, որպեսզի ժողովուրդը, ի վերջո, կրկին վերահաստատի իր իշխանությունը՝ ոչ թե ինձ կամ մեզ ընտրելով, ում ուզում է ինքն ընտրի, դրանով վերահաստատի իր իշխանությունը: Բայց 17 ուժերը և խորհրդարանական ուժերը մերժեցին մեր այդ առաջարկը՝ ասելով, որ, ո՛չ, ժողովուրդը պետք է չորոշի, պետք է 17 կուսակցությունները կամ էլիտայի ներկայացուցիչները հավաքվեն և ժողովրդի փոխարեն որոշեն՝ ով պետք է լինի վարչապետ: Մենք ասացինք, որ դա թույլ չենք տալու: Մենք կարող էին, այո՛, որոշել միանձնյա և գնալ ընտրություններ անելու։ Բայց այդ քաղաքական ուժերն ասում էին՝ ինչ լավ է ընտրություններ են անում, 2000 ընտրական տեղամաս, այդ ընտրական տեղամասերում, այսպես ասած, կներեք արտահայտությանս, դեբոշներ կանենք, առիթից կօգտվենք, ինչքան կարողանանք։ Այսինքն՝ մենք ուզում էինք, որ այդ ընտրությունները լինեն, դառնան կայունության հիմք, որ փակենք այս թեման: Ուղարկում եք ինձ, ժողովուրդ ջան՝ ուղարկեք, չեք ուղարկում՝ մի ուղարկեք, բայց լուծենք այս հարցը: Ով վեր է կենում՝ հրաժարական է պահանջում: Նորմալ է, թող պահանջեն, բայց ինձ ժողովուրդն է ընտրել, թող ժողովուրդն էլ իմ հրաժարականը պահանջի, ես գնամ իմ գործերին, թող ժողովուրդն ինձ դատապարտի, թող ժողովուրդը հրապարակում ինձ գնդակահարի: Ժողովուրդ, օրումեջ լուրեր են տարածում ամսի 9-ից, հիշո՞ւմ եք՝ վարչապետը փախչում է, վարչապետի ընտանիքը փախել է, վարչապետն ինքնաթիռը պատրաստել է, որ փախնի: Այսօր իմ ընտանիքի բոլոր անդամները, փոքրերից՝ Արփիից ու Շուշանից բացի, մյուսներն այստեղ են: Մենք չենք պատրաստվում, նույնիսկ ասում եմ, եթե ամենադաժան վճիռը մեր նկատմամբ կայացնեք, դուք դրա իրավունքն ունեք: Այնպես չէ, որ մենք չենք սխալվել, բայց իմ ամենամեծ սխալը եղել է այն, որ … Այո՛, ճիշտ եք ասում: Բայց ես ուզում եմ բացատրել նաև՝ ինչո՞ւ է այդպես եղել։ Ոչ թե այն պատճառով, որ անխելք ենք եղել: Ժողովուրդ, երբ այս հրապարակում մենք հեղափոխություն ենք արել, ասել ենք, որ դա պետք է լինի սիրո և համերաշխության հեղափոխություն: Բայց այդպես ենք ասել, և ասել ենք, որ բոլորը շանս պետք է ունենան։ Ոչ մեկի նկատմամբ վենդետա մենք չենք արել, բայց ով ինչպես կարողացել է, մեզ թիկունքից խփել է՝ դատավորները խփել են, պետական պաշտոնյաները խփել են, ով որտեղ կարողացել է, մեզ խփել է: Եվ պատերազմի ժամանակ էլ նրանք ամեն օր երազում էին մեր բոլորի պարտությունը, որ ամսի 9-ին մտնեն այս շենք և ժողովրդի իշխանությունը վերցնեն իրենց ձեռքը: Մենք երազել ենք և ամեն ինչ արել ենք հաղթանակի համար։ Նրանք երազել են պարտության համար, որովհետև նրանք մտքում արդեն պարտվել էին, նրանք թղթի վրա արդեն պարտվել էին։ Դրա համար էլ մտնում էին զինվորների մեջ և ասում էին՝ այս հողերը ծախած են, ամբողջը պայմանավորված է, ինչո՞ւ եք կռվում, անիմաստ է կռիվը, փախեք, գլուխներդ ազատեք այստեղից: Այդ փախնողները եկան հրապարակ և գրոհեցին կառավարության շենքը: Այս է ճշմարտությունը, ժողովուրդ: Բայց իմ առաջարկն էլի ուժի մեջ է մնում՝ հիմա, խորհրդարանական ընտրությունների հետ կապված, էլի խորհրդարանական ուժերին ասում եմ և բոլոր ուժերին եմ ասում՝ եկեք իրար հետ օրը, ժամը որոշենք: Լավ, եկեք կոնսուլտացիաներ սկսենք այդ թեմայով։ Բայց հաջորդ քայլը՝ Զինված ուժերի հետ կապված այս իրավիճակը պետք է հանգուցալուծվի: Ես այսօր Հանրապետության նախագահի հետ հեռախոսազրույց եմ ունեցել և ասել եմ, որ, իմ կարծիքով, ինքը պարզապես իմ ներկայացրած որոշումը պետք է ստորագրի: Եթե Հանրապետության նախագահը միջնորդությունը չի ստորագրում, այսինքն ի՞նչ, միանո՞ւմ է պետական հեղաշրջմանը: Շատ պարզ ընտրություն է: Եվ երկրորդ ընտրությունը հետևյալն է՝ Օնիկ Գասպարյանը, որին ես նշանակել եմ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, որին ես շնորհել եմ գեներալ-լեյտենանտի կոչում, որին ես շնորհել եմ իմ միջնորդությամբ գեներալ-գնդապետի կոչում, որին ես պատերազմի ընթացքում վերաբերվել եմ 100 տոկոս վստահությամբ, հիմա հետահայաց հասկանում եմ, որ շատ դրվագներում այդքան էլ ճիշտ չեմ վերաբերվել, ճիշտ չեմ վարվել, որ 100 տոկոսով վստահությամբ եմ վերաբերվել: Օնիկ Գասպարյանը ինքը թող ուղղակի դիմում գրի և հրաժարական տա գնա։ Այս ժողովրդին պետք չի անընդհատ ցնցումների ենթարկել, Օնիկ ջան: Հետևյալն է. Զինված ուժերը, նաև այն մարդիկ, ովքեր ստորագրել են հայտարարությունը, զբաղվում են Հայաստանի սահմանների, մեր հայրենիքի սահմանների և տարածքային ամբողջականության պահպանմամբ։ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հեռանում է՝ կամ նախագահն է ստորագրում հրամանագիրը, կամ ինքն ուղղակի հայտարարում է իր հրաժարականի մասին, որովհետև ինքը չի կարող բանակը հանել ժողովրդի դեմ։ Ես թույլ չեմ տա դա: Եվ քաղաքական ուժերը գալիս են խորհրդակցությունների, պետք է խորհրդակցություններ անել: (Հավաքի մասնակիցներն արձագանքում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ վարչապետի հայտարարությանը)։ Այսինքն՝ դե՞մ եք ընտրություններին ժողովուրդ։ Հիմա այս հարցն ինչպե՞ս լուծենք՝ ուրիշ հրապարակում էլ մեր եղբայրները պահանջում են հրաժարական։ Դե կամ իրենք պետք է մեզ համոզեն կամ մենք՝ իրենց։ Ուրիշ ճանապարհ չկա: Այդ էլ ասեմ՝ մենք Հայաստանում թշնամի, հակառակորդ չունենք, եկեք սա պայմանավորվենք: Բոլորը մեր եղբայրներն են ու քույրերն են, չի լինելու։ Ոմանք ուզում են բախում հրահրել, չի լինելու ոչ մի բախում, չի լինելու: Ես այն հրապարակում հավաքված ժողովրդի ցավը տանեմ՝ ձեր ցավն էլ տանեմ, իրենց ցավն էլ տանեմ, իրենք, ոչինչ, թող ինձ համարեն դավաճան։ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և ժողովրդի կամքը պետք է կատարվի, իշխանության փոփոխություն պետք է տեղի ունենա միայն ընտրությամբ։ Արտահերթ, հերթական՝ դա արդեն իրար հետ կորոշենք: Հիմա այսօրվա ասելիքս՝ այստեղից ուզում էի նաև ձեր անունից տայի այդ հրամանը. առաջինը՝ Զինված ուժեր, զինվորներ, սպաներ, գեներալներ, խնդրում եմ, հրամայում եմ, պահանջում եմ, ակնկալում եմ՝ զբաղվեք ձեր ծառայությամբ։ Այս կողմի վրա չնայեք հանկարծ։ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հեռանում է՝ ես որոշում եմ կայացրել, և որոշումը պետք է կյանքի կոչվի։ Ուրիշ տարբերակ չկա: Հաջորդը՝ ես բոլոր քաղաքական ուժերին կոչ եմ անում դադարեցնել բոլոր ակցիաները, դադարեցնել անհնազանդության բոլոր դրսևորումները: Եկեք սկսենք խոսակցություն: Հիմա ես, ճիշտն ասած, ձեր անունից ուզում էի արտահերթ ընտրությունների առաջարկը թարմացնել, շատ լավ, որովհետև այդպես չի լինի՝ շարունակ հանրահավաք անեք, մենք էլ կանենք հանրահավաք, քաղաքական հայտարարությունների չափերն անցնեք, կձերբակալենք ուղղակի օրենքով: Հետևյալն ենք պայմանավորվում, ուրեմն արտահերթ ընտրությունների թեման ձեր կոչով հանում ենք, և ես ակնկալում եմ, էլի եմ ասում՝ կամ Հանրապետության նախագահն ստորագրի Գլխավոր շտաբի պետի ազատելու հրամանագիրը, կամ Օնիկ Գասպարյանն ինքը հայտարարի իր հրաժարականի մասին, բանակն իր գործերով անցնի, և քաղաքական ուժերի հետ, նույնիսկ ամենասուր քննադատության ենթարկող քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ կսկսեմ, թե ոնց ենք այս իրավիճակը հանգուցալուծում՝ իհարկե, հաշվի առնելով ձեր կարծիքը: Դուք չթողեցիք ես նախադասությունն ավարտեմ։ Չթողեցիք՝ չթողեցիք, չեմ ավարտում։ Եվ, հետևաբար, մեր կամքը, մեր միասնությունը, մեր վճռականությունը է, որ մենք ժողովրդի իշխանությունը կոռումպացված ռեժիմին չենք զիջելու, և, այո՛, թավիշին վերջ է դրվելու: Ես գիտեի, որ դուք ամենաշատն այդ էիք ուզում լսել, գիտեի։ Բայց ի՞նչ է նշանակում թավիշին վերջ դնել։ Դա նշանակում է օրինականության հաստատում, օրինականության լիարժեք հաստատում: Եվ այսօր ժողովուրդն ինչո՞ւ է հավաքվել։ Որովհետև ժողովուրդը գիտի, որ այս պարտության պատճառը երկար տարիներ Հայաստանի Հանրապետությունը, Զինված ուժերը և ժողովրդին թալանածներն են: Այսօր իրենք էլ գիտեն, որ դա է հիմնական ժողովրդի պահանջը, ուզում են ներշնչել, թե մենք էլ ենք կոռումպացված, թե մենք էլ ենք գող: Մենք մեր ձեռքերը կկտրենք, ժողովրդի կոպեկը չենք գողանա, ժողովրդի և հայրենիքի ունեցվածքը չենք գողանա, որովհետև դրանով մենք խաչ կքաշենք մեր գոյության իմաստի վրա: Ուրեմն՝ վերջ թավիշին։ Հիմա այս ակցիան շարունակում ենք հետևյալ կերպ. մենք իրար հետ քաղաքով երթի ենք գնում և վճռականություն ենք ի ցույց դնում: Նախ, մենք մեր բանակի կողքին կանգնած ենք, և բանակն էլ մեր կողքին է կանգնած: Երկրորդ, ժողովուրդը գիտի՝ մենք ինչու ենք պարտվել, և ժողովուրդն այսօր մեկ ակնկալիք ունի։ Ես ուզում եմ բոլորիցդ ներողություն խնդրել, որ այդ ակնկալիքը չեմ իրականացրել, որ անընդհատ ասում ենք՝ վերջ թավիշին, վերջ թավիշին, չենք անում։ Բայց այսօրվա մեր ակցիան եկավ-հասավ այդտեղ։ Ուրեմն հիմա վերջ թավիշին, այսօրվանից՝ վերջ թավիշին: Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ: Դուխով: Վերջ թավիշին: Ժողովրդին թալանածներն այլևս վերադառնալու ճանապարհ և հնարավորություն չունեն: Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ: Եվ փառք մեր ընկած զինվորներին։ Մեր խոնարհումը բոլոր ընտանիքների առաջ։ Հույս ունեմ՝ նրանք մեզ կներեն։ Բայց որպեսզի նրանք մեզ ներեն, նրանք ուզում են, որ Հայաստանը լինի այնպիսի հայրենիք, որ մեր երեխաների, զավակների արյունը իզուր չհամարվի, և մենք պարտավոր ենք այդ պատգամը կատարել: Եվ, ուրեմն, կեցցե՜ ազատությունը, կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՜ Արցախը, կեցցե՜նք մենք և մեր երեխաները, որ պիտի ապրենք հզոր, ուժեղ, դուխով, հպարտ Հայաստանում: Շնորհակալ եմ»: Հավաքից հետո տեղի է ունեցել երթ:


Մեծ պատիվ է Տոկաևի կողմից պարգևատրվել Ղազախստանի պետական բարձրագույն պարգևով՝ «Ոսկե արծիվ» շքանշանով. Փաշինյան

Մեծ պատիվ է Տոկաևի կողմից պարգևատրվել Ղազախստանի պետական բարձրագույն պարգևով՝ «Ոսկե արծիվ»...

14:25

Աստանայի և Երևանի միջև ուղիղ չվերթեր գործարկելու կոնկրետ պլաններ կան. Տոկաև

Աստանայի և Երևանի միջև ուղիղ չվերթեր գործարկելու կոնկրետ պլաններ կան....

14:10

Հրազդանի կիրճում ժայռերի քանդման աշխատանք չի կատարվում. Երևանի քաղաքապետարան

Հրազդանի կիրճում ժայռերի քանդման աշխատանք չի կատարվում. Երևանի...

14:00

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման փաստը և հույս հայտնել, որ այդ գործընթացը կլինի շարունակական

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման...

13:43

Դուք միջազգային հանրությանը հայտնի եք որպես ուժեղ առաջնորդ. Տոկաևը պարգևատրել է Փաշինյանին

Դուք միջազգային հանրությանը հայտնի եք որպես ուժեղ առաջնորդ. Տոկաևը պարգևատրել է...

13:25

Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու բազմաթիվ դեպքեր են բացահայտվել. 13 անձի, այդ թվում՝ Տավուշի մարզի հաշվառման-քննական բաժնի պետի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է

Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու բազմաթիվ դեպքեր են բացահայտվել. 13 անձի, այդ թվում՝...

13:09

Նոյեմբերի 22-23-ը ներառյալ փակ են լինելու Դավթաշեն կամրջի երթևեկելի երկու ուղղության 2-րդ գոտիները

Նոյեմբերի 22-23-ը ներառյալ փակ են լինելու Դավթաշեն կամրջի երթևեկելի երկու ուղղության 2-րդ...

12:48

Լիդիա Մանթաշյանը ՀՀ-ի միակ կին քաղբանտարկյալն է. նման քստմնելի վարքագիծը խոսում է իշխանությունների նաև մարդկային որակների բացակայության մասին. Թանդիլյան

Լիդիա Մանթաշյանը ՀՀ-ի միակ կին քաղբանտարկյալն է. նման քստմնելի վարքագիծը խոսում է...

12:26

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության հատկանիշներով. ՔԿ

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության հատկանիշներով....

11:33

Միակ կին քաղբանարկյալ Լիդիա Մանթաշյանին ենթարկում են ամենախիստ բռնաճնշումներին. փաստաբան

Միակ կին քաղբանարկյալ Լիդիա Մանթաշյանին ենթարկում են ամենախիստ բռնաճնշումներին....

11:03

Պատերազմի վերսկսման մասին ՀՀ իշխանություններին դեռ սեպտեմբերի կեսերին է փոխանցվել, սակայն իշխանությունն անհրաժեշտ եզրահանգումներ չի արել. Տիգրան Աբրահամյան

Պատերազմի վերսկսման մասին ՀՀ իշխանություններին դեռ սեպտեմբերի կեսերին է փոխանցվել, սակայն...

10:33

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:02

Վահագն Խաչատուրյանը և Շալվա Պապուաշվիլին քննարկել են էներգետիկ համագործակցության խորացման հարցերը

Վահագն Խաչատուրյանը և Շալվա Պապուաշվիլին քննարկել են էներգետիկ համագործակցության խորացման...

17:39

Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Սևան ազգային պարկին՝ «Հարսնաքար»-ին տրամադրված՝ 2,8 հա մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու վերաբերյալ

Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Սևան ազգային պարկին՝ «Հարսնաքար»-ին տրամադրված՝ 2,8 հա...

17:22

Լրացուցիչ 10,7 մլրդ դրամ՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և նորոգման ծրագրի պատշաճ կատարմանը

Լրացուցիչ 10,7 մլրդ դրամ՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և նորոգման...

17:02

Հրդեհ՝ Դիլիջանի բակերից մեկում կայանված «Nissan»-ում. կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100 մետրից

Հրդեհ՝ Դիլիջանի բակերից մեկում կայանված «Nissan»-ում. կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100...

16:47

Այս իշխանությունների բռնություններին պետք է հակազդել ժողովրդի կամքով. Իշխան Սաղաթելյան

Այս իշխանությունների բռնություններին պետք է հակազդել ժողովրդի կամքով. Իշխան...

16:33

Հայաստանում աննախադեպ բռնաճնշումների ալիքի պայմաններում Արևմուտքը լուռ է. գերմանական ԶԼՄ

Հայաստանում աննախադեպ բռնաճնշումների ալիքի պայմաններում Արևմուտքը լուռ է. գերմանական...

16:09

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-21-ին պաշտոնական այցով կգտնվի Ղազախստանում

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-21-ին պաշտոնական այցով կգտնվի...

15:45

ՀԷՑ-ի պահեստներում սև և գունավոր մետաղի ջարդոնի ահռելի պաշար կա կուտակված

ՀԷՑ-ի պահեստներում սև և գունավոր մետաղի ջարդոնի ահռելի պաշար կա...

15:23

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու...

09:13

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի...

09:01

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ....

09:45

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի...

09:33

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10 տոկոս

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10...

09:17

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել...

09:01