Դամասկոսը դատապարտում է ԱՄՆ-ի՝ Սիրիայի հարավ-արևելքում հասցրած ավիահարվածը և նախազգուշացնում տարածաշրջանում իրավիճակի հնարավոր սրման մասին: Ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը: «Սիրիան խստորեն դատապարտում է ամերիկյան կողմի դրսևորած վախկոտ ագրեսիան, որն ուղղված է Իրաքի հետ սահմանի մոտ գտնվող Դեյր Զոր նահանգի շրջանների դեմ։ Այս հարձակումը հակասում է միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը։ Նախազգուշացնում ենք, որ այդ քայլը կհանգեցնի անցանկալի հետևանքների, որոնք իրենց հերթին տարածաշրջանում իրավիճակի սրում կառաջացնեն»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ: Դամասկոսի կարծիքով՝ Վաշինգտոնի ագրեսիվ գործողությունները բացասական ազդանշան են առ այն, որ Ջո Բայդենի վարչակազմն իր քաղաքականության մեջ կպահպանի ոչ թե միջազգային իրավունքը, այլ «ջունգլիների օրենքը», ինչպես դա արել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը: «Սիրիան պահանջում է, որ Միացյալ Նահանգները փոխի իր ագրեսիվ քաղաքականությունը Սիրիայի Արաբական Հանրապետության նկատմամբ, դադարեցնի իր բազմաբնույթ աջակցությունը ահաբեկչական խմբավորումներին, որոնք հարձակվում են Սիրիայի և նրա ժողովրդի վրա և դադարեցնի ներդրումներ կատարել այդ խմբերում»,- ասված է հայտարարության մեջ: Ավելի վաղ Պետնագոնում հայտարարել էին, որ ավիահարվածի հետևանքով ոչնչացվել են Իրանի կողմից աջակցվող խմբավորումներին պատկանող մի շարք ենթակառուցվածքային օբյեկտներ: Այս քայլը, ինչպես նշել է Պենտագոնը, պատասխան է Իրաքում վերջերս ԱՄՆ-ի և միջազգային կոալիցիոն ուժերի վրա հարձակմանը: ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն այս առնչությամբ շեշտել էր, որ ԱՄՆ զինված ուժերը ապավինում են իրաքյան կողմի հետախուզական տեղեկատվությանը և վստահ են հարվածի ճշգրտության հարցում: Դեպքից հետո հայտարարությամբ էր հանդես եկել նաև Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոսիմիցու Մոտեգին: Նա նշել էր, որ ԱՄՆ-ի կողմից Սիրիայում իրականացված ավիահարվածներից հետո Ճապոնիայի կառավարությունն ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01