Ռուսաստանը, Չինաստանը, ահաբեկչությունը, կիբեռգրոհները եւ կլիմայական փոփոխությունները ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության գլխավոր սպառնալիքներն են: Փետրվարի 26-ին այս պնդմամբ հանդես է եկել Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ ժամանելով Բրյուսելում ԵՄ-ի 27 երկրների ղեկավարների գագաթնաժովին։ «ՆԱՏՕ-ի համար գլխավոր խնդիրն է եղել, որպեսզի առողջապահության ճգնաժամը չդառնա անվտանգության ճգնաժամ, որովհետեւ այն բոլոր սպառնալիքները, որոնք եղել են մինչեւ համավարակը, մնացել են: Դրանք են Ռուսաստանի ագրեսիան, ահաբեկչությունը, կիբեռգրոհները, Չինաստանի վերելքը եւ կլիմայական փոփոխությունները: Մեկ երկիրը կամ մայր ցամաքը չեն կարող հաղթահարել, բայց միասին կկարողանան»,- ասել է գլխավոր քարտուղարը: Ստոլտենբերգը հերթական անգամ ողջունել է ԱՄՆ-ի նոր նախագահ Ջո Բայդենի «համզոզիչ կոչն այն մասին, որ անհրաժեշտ է ուժեղացնել կապը Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի հետ»: «Դա կլինի ՆԱՏՕ-ի ղեկավարների գլխավոր թեման, որոնք այս տարի ավելի ուշ կհանդիպեն Բրյուսելում»,- հավելել է նա: Եվրամիության ղեկավար Շառլ Միշելը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հրավիրել է ԵՄ-ի առցանց գավաթնաժողովի երկրորդ օրվան, որպեսզի քննարկեն, թե ինչպես բարձրացնեն «մարտահրավերների եւ անվտանգության սպառնալիքների հակազդման կոլեկտիվ ներուժը: Ինչպես սպասվում է, ԵՄ-ի ղեկավարները եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կօգտվեն հնարավորությունից, որպեսզի քննարկեն եւ որոշեն ԱՄՆ-ի նոր նախագահ Ջո Բայդենին համատեղ Բրյուսել հրավիրելու հարցը՝ ԵՄ – ԱՄՆ եւ ՆԱՏՕ – ԱՄՆ գադաթնաժողովների անցկացման համար: Թե՛ միությունը եւ թե՛ դաշինքը մտադիր են դա անել տարվա առաջին կեսին, սակայն մինչ օրս պաշտոնական հրավեր չի եղել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01