Արցախի Հանրապետությունը չի կարող լինել Ադրբեջանի մաս։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ փետրվարի 26-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում արած այն հայտարարությանը, թե Արցախի կարգավիճակի հարցը պետք է դուրս գա քաղաքական օրակարգից։ «Արցախի Հանրապետությունը չի կարող լինել Ադրբեջանի մաս, չի կարող լինել որեւէ ինտեգրում, եւ մեր ժողովուրդը չի կարող ապրել մեր սեփական երկրում որպես «Ադրբեջանի քաղաքացի»: Մեր իրացված ինքնորոշման իրավունքը պետք է ամբողջությամբ եւ միջազգային մակարդակով ճանաչվի»,- գրել է Արտակ Բեգլարյանը։ ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը հակազդել է նաեւ Ալիեւի՝ գերիների մասին այն պնդումներին, թե իբր Ադրբեջանում գտնվում են միայն ահաբեկիչները, եւ պաշտոնական Բաքուն վերադարձրել է բոլոր գերիներին եւ զոհվածների մարմինները: «Ալիեւը ստում է, քանի որ Ադրբեջանը պահում է ոչ միայն հետպատերազմյան շրջանում գերեվարվածներին, այլ նաեւ՝ պատերազմական ժամանակաշրջանում գերեվարված քաղաքացիական անձանց (ներառյալ կանայք եւ տարեցներ) եւ բազմաթիվ ռազմագերիների՝ անհերքելի ապացույցներով: Ինչ վերաբերում է հետպատերազմյան ժամանակաշրջանում Խծաբերդում գերեվարված 62 անձանց, ապա նրանք ոչ մի մարտում չեն ներգրավվել»,- գրել է Բեգլարյանը: Ըստ պաշտոնիայի՝ Ադրբեջանը խոշտանգելով բանտում սպանել է որոշ գերիների՝ հավանաբար նկատի ունենալով Ալիեւի կողմից ներկայացված Միշա Մելքումյանի եւ այլ դեպքերը: «Հայատյացության մակարդակը Ալիեւի խոսքում շարունակական է, ինչը խաղաղ տրամադրությունների նշան չէ: Հայերի նկատմամբ քսենոֆոբիան Ադրբեջանի հասարակության մեջ ունի խորը, տարածված եւ ագրեսիվ դրսեւորումներ, որոնք հստակ խրախուսվում են իշխանությունների եւ հենց նախագահի կողմից»,- ընդգծել է Արտակ Բեգլարյանը։ «Եթե Ալիեւն ասում է, թե իբր ոչ մի ապացույց չի հայտնաբերվել Ադրբեջանի կողմից վարձկանների ներգրավման վերաբերյալ, ապա ի՞նչ կասեք կալանավորված վարձկանների, նրանց վկայությունների, Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Իրանի եւ այլ երկրների կողմից ամենաբարձր մակարդակով հնչեցված հայտարարությունների մասին: Նա կարծես ասում է աշխարհին. «Մենք արեցինք, բայց դուք չկարողացաք ապացուցել»»,- եզրահանգում է Բեգլարյանը: Անդրադառնալով Արցախ մուտքի վիզայի վերաբերյալ Ալիեւի հոխորտանքին ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը գրել է. «Ադրբեջանը չի կարող որեւէ դեր ունենալ Արցախի Հանրապետություն օտարերկրացիների մուտքի ընթացակարգերում: Դա մեր բացառիկ իրավունքն ու գործառույթն է, որը տեխնիկապես իրականացվում է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին: Որեւէ միջամտություն անընդունելի է»։
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44