«Ես ընդամենը նրան հորդորեցի, որ որպես երկրի նախագահ չխորացնի հասարակության մեջ ձևավորված այն կարծիքը, որ ինքը վարչապետի կամակատարան է, նրա որոշումների մեխանիկորեն դակողը»,- ԱԺ դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ հայտնեց պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ ներկայացնելով քիչ առաջ ՀՀ նախագահի հետ պատգամավորների հանդիպման մանրամասները: Պատգամավորը շեշտեց, որ նախագահին նաև մատնանշել է օրենքի այն դրույթները, որոնք փաստում են Օնիկ Գասպարյանի ազատման անօրինականությունը՝ հիշատակելով ՀՀ Սահմանադրության 57-րդ և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 24-րդ հոդվածների պահանջները: Պատգամավորի խոսքով՝ կատարվողը Օնիկ Գասպարյանի հանդեպ անձնական վերաբերմունք չէ, այլ՝ բանակը գլխատելու փորձ:
«Երկրի նախագահը, որպես պետության գլուխ, անվտանգության երաշխավորող, չպետք է տրվի այդ սադրանքին, բարձր գտնվի, հիշի, որ ինքը հետևում է Սահմանադրության պահպանմանը, իսկ դա անորոշ երևույթ չէ, նա շատ լիազորություններ ունի և պետք է հետևի դրանց կատարմանը»,- նկատեց Պետրոսյանը և հավելեց, որ դրանցից մեկը Նիկոլ Փաշինյանի երևակայությունը կանխելու իր իրավական հնարավորություններն են: Ըստ անկախ պատգամավորի՝ եթե նախագահը ստորագրի միջնորդությունը, ապա դա նշանակում է, որ բանակից պետք է ազատվեն նաև այն սպաները, որոնք ստորագրել են այդ հայտարարության տակ, ինչը նշանակում է բանակի գլխատում: «Ու՞մ է բերելու ՊՆ, Դանիել Իոննիսյանի՞ն է բերելու, ի՞նչ կադր ունի, որ բանակը ղեկավարի: Դու ճաշարանի պովր չես ազատում աշխատանքից, այ տղա, դու ազատում ես ԳՇ ղեկավար, որն այս իրավիճակում անթուլատրելի է»,- հայտարարեց պատգամավորը և հավելեց, որ քանի դեռ Նիկոլ Փաշինյանը նստած է վարչապետի աթոռին՝ պետությանը և բանակին լավ բան չի սպասվում:
Աղբյուր` Panorama.am
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44