Իր սեռը «արու» ներկայացրած Դավիթ Սարգսյանին Դիլիջան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու Նիկոլ Փաշինյանի սկանդալային որոշման աղմուկը դեռ չի մարել, նոր աղմկահարույց նշանակման մասին է մեզ հայտնի դարձել, այս անգամ՝ Լոռու մարզի համայնքներից մեկում: Այս մասին գրում է Hraparak.am կայքը:
Երեկ՝ փետրվարի 26-ին Նիկոլ Փաշինյանը Տիգրան Մխիթարյան անուն ազգանունով մի երիտասարդի է նշանակել խոշորացված Թումանյան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ Թումանյան համայնքը ներառում է Թումանյան քաղաքը, Ահնիձոր, Շամուտ, Աթան, Լորուտ, Մարց, Քարինջ գյուղերը, 2020թ․ մարտին հնարավոր են նոր միավորումներ եւս:
Ըստ մամուլի հրապարակումների՝ Տիգրան Մխիթարյանը եւս կիսագրագետ երիտասարդ է, Քարինջում զբաղվել է անասնապահությամբ, ապա գյուղապետ հոր շնորհիվ տեղի դպրոցում ուսուցիչ է աշխատել՝ չունենալով բարձրագույն կրթություն եւ մասնագիտացում: Ֆեյսբուքի իր էջում Տիգրան Մխիթարյանը իր կրթության մասին գրել է.« Հաճախել է Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ դպրոց»։ Մինչդեռ արդեն 7 տարի է, ինչ Վանաձորի մանկավարժականը ինստիտուտ է կոչվում, ոչ թե դպրոց:
Տիգրան Մխիթարյանը մինչեւ 2018թ․եղել է ՀՀԿ անդամ, շատերի պես արագ ճամբարափոխ է եղել ու քայլել հեղափոխության օրերին: Թումանյան համայնքի ավագանու անդամ Մխիթարյանը գտնվել է Լոռու նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կուրացիայի ներքո եւ օգտագործվել Թումանյանի ՀՀԿ-ական արդեն նախկին համայնքապետ Լեւոն Զավարյանի դեմ, Տիգրան Մխիթարյանը Լ․ Զավարյանից պահանջել է համայնքապետարանի «Նիվան» անհատույց նվիրաբերել իրեն, իբր ավագանու նիստերին գնալ- գալու համար, համայնքապետը չի համաձայնվել, 2019 թվականին Տիգրան Մխիթարյանը հրաժարական է տվել, Թումանյանի ավագանու կազմից դուրս եկել։
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44