Ակնկալվում է, որ առաջիկա առցանց գագաթնաժողովի ժամանակ Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը կխնդրի իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենին կիսվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերով, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի պաշտոնատար անձանց:
Բայդենը պատրաստ է քննարկել այդ հարցը COVID-19 համավարակի դեմ պայքարում համագործակցության ուղղությամբ ավելի լայն տարածաշրջանային ջանքերի շրջանակում, սակայն որպես առաջնահերթություն նա կպահպանի հնարավորինս շատ ամերիկացիներ պատվաստելու անհրաժեշտությունը, հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչն անանունության պայմաններում:
Լոպես Օբրադորն առաջնորդների թվին է դասվում, որոնք պահանջում են, որ հարուստ երկրները բարելավեն պատվաստանյութերի նկատմամբ աղքատ երկրների հասանելիությունը: Նա անվանել է բաշխման ներկայիս համակարգը «ամբողջովին անարդար»:
Թեպետ Բայդենը մեծացրել է ֆինանսավորումը COVID-19-ի դեմ պայքարում միջազգային ջանքերի ուղղությամբ՝ նա կարող է բախվել քաղաքական հետեւանքների հետ, եթե գործի չափազանց արագ, որպեսզի ուղարկի պատվաստանյութն այլ երկրներ, քանի դեռ Միացյալ Նահանգներն ավելացնում են տեմպերը, սակայն դեռեւս ամբողջ ուժով փորձում են բավարարել ներքին պահանջմունքները:
Մեքսիկայում պատվաստման ծրագիրը հետաձգվում է դանդաղ մատակարարումների պատճառով՝ չնայած դեղորայքի միջազգային արտադրողների հետ համաձայնագրերին, որոնք նախատեսված են 126 միլիոն մարդու համար խմբաքանակի ձեռքբերմանը:
Քանի որ Pfizer Inc.-ի մատակարարումները սահմանված ժամանակացույցից ուշանում են, Մեքսիկան ամբողջ ուժով փորձում է լրացնել այդ բացը՝ իրականացնելով ռուսական Sputnik V եւ չինական Sinovac պատվաստանյութերի առաջին մատակարարումները:
Մեքսիկայում գրանցվել է կորոնավիրուսի հետեւանքով ավելի քան 185000 մահվան դեպք եւ ավելի քան 2 միլիոն վարակակիր:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01