ՀՀ Անվտանգության խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ: Հայտարարությունում ասվում է. «ՀՀ Անվտանգության խորհուրդը, լինելով պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններ սահմանող մարմին, խստորեն դատապարտում է Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու բոլոր փորձերը: ՀՀ Սահմանադրությունը հստակ սահմանում է Զինված ուժերի քաղաքական գործընթացներին ներգրավվելու անթույլատրելիությունը, քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվելու հանգամանքը: Օրենքի համաձայն, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի, որպես բարձրագույն զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի, նշանակվման և ազատման առաջարկության հիմքում ընկած է կառավարության ղեկավարի հայեցողությունը։ ՀՀ նախագահը, լինելով Սահմանադրության պահպանմանը հետեւող կարեւորագույն ինստիտուտ, պարտավոր է միանշանակ կերպով ցուցաբերել համապատասխան մոտեցում: Ելնելով վերը նշվածից, Անվտանգության խորհուրդը Հանրապետության նախագահին կոչ է անում բավարարել ՀՀ վարչապետի` Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդությունը եւ ստորագրել համապատասխան հրամանագիր»: Նշենք, որ, Հայաստանի Սահմանադրության 155-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, «պաշտպանական քաղաքականության հիմնական ուղղությունները սահմանում է Անվտանգության խորհուրդը: Պաշտպանության նախարարը ղեկավարում է Զինված ուժերը այդ հիմնական ուղղությունների շրջանակում»: Միեւնույն ժամանակ, նույն հոդվածի 3-րդ կետում նշվում է, որ «Զինված ուժերի բարձրագույն ռազմական պաշտոնյան Գլխավոր շտաբի պետն է, ում, Վարչապետի առաջարկով, նշանակում է Հանրապետության Նախագահը օրենքով սահմանված ժամկետով»: Սահմանադրության մեջ չկա որեւէ դրույթ այն մասին, որ Անվտանգության խորհուրդը մասնակցում է Գլխավոր շտաբի պետի նշանակմանը կամ կարող է կոչերով հանդես գալ, որոնք սահմանափակում են նախագահի իրավունքը` կասկածի տակ դնել Գլխավոր շտաբի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին վարչապետի առաջարկի սահմանադրականությունը:
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44