Երթերի ժամանակ մենք տեսնում ենք «Հայրենիքի փրկության շարժման» նկատմամբ մարդկանց դրական վերաբերմունքը, տեսնում ենք՝ ինչպես են մասնագիտական բոլոր հանրույթները, հոգևոր իշխանությունները, գործող և նախկին նախագահները, Զինված ուժերը, գրեթե բոլորը պահանջում Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը, ովքեր փորձում են ամեն կերպ ձգել իրենց իշխանությունը: Այս մասին այսօր «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասած ԱԱԾ նախկին պետ, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
«Իշխանությունը փողոցում գցված է, դա շատ վատ արտահայտություն է, բայց իրականությունն այդպես է: ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը այսօր չունի իշխանություն ՀՀ-ում: Ինքը չի կարող այսօր հրամաններ տալ նախարարություններին, գերատեսչություններին, նրան այլևս լուրջ չեն ընդունում, դա պետք է հասկանալ և շարժվել առաջ»,– ասաց նա:
Հարցին, թե ինչ տեղեկություն ունի այսօր Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի հանդիպման մասին, Վանեցյանը նշեց. «Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ գնացել է հիվանդատես, ըստ այլ տեղեկությունների՝ գնացել էր «ճնշելու» նախագահին, որ ստորագրեր Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատման միջնորդությունը»:
Նկատառմանը, որ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ճանապարհով, Վանեցյանն ընդգծեց. «Մեր դիրքորոշումը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, որից հետո պետք է գա ժամանակավոր կառավարություն և նոր միայն կազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նիկոլ Փաշինյանի հետ մենք ընտրությունների չենք գնալու, քանի որ Հայաստանի համար այս դժվար իրավիճակում Նիկոլ Փաշինյանն ի վիճակի չէ կազմակերպել խորհրդարանական ընտրություններ: Մեր ցույցերը շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տվել, իսկ այդ օրը շատ մոտ է»:
Դիտարկմանը, որ օրեր առաջ նա հայտարարել է, որ կարող է իր անձնական կապերը օգտագործելով վերադարձնել գերիներին, ինչու ԱԱԾ պետի պաշտոնում գտնվելու ժամանակ չօգտագործեց այդ կապերը Ադրբեջանում գտնվող 5 գերիներին վերադարձնելու նպատակով, Վանեցյանը շեշտեց. «Աշխատանքները տարվում էին, նրանք արդեն պետք է վերադարձվեին, ցավոք սրտի ես ազատվեցի աշխատանքից և չկարողացա աշխատանքներս հասցնեմ իրենց տրամաբանական ավարտին»:
17:46
17:39
17:22
17:07
16:44
16:40
16:38
16:30
16:03
15:56
15:44
15:23
14:46
14:19
14:05
13:45
13:45
12:33
12:06
11:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01