Այդ խելագարը հանրահավաքում ներողություն է խնդրել Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի ժողովրդից իր գործած սխալների համար. Նիկոլ, ներողությունը շատ քիչ է, ներողությամբ Հարդութն ու Շուշին հետ չես բերի, մեր կորցրած տղերքին հետ չես բերելու, դու պետք է հեռանաս եւ վերջ: Այս մասին, այսօր՝ մարտի 1-ին, Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ հայտարարեց Շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Նա նշեց, որ այսօր իրենք երթ չեն արել, որովհետեւ չպետք է տրվեն Նիկոլ Փաշինյանի սադրանքներին.
«Մենք գնալով շատանում ենք, ավելանում ենք: Մենք շարունակում ենք պայքարը, Բաղրամյան պողոտան մեր պայքարի հրապարակն է: Սա մեր տունն է, մեր խրամատն է, հայ ժողովրդի պայքարի հրապարակն է: Եկեք պայմանավորվենք, որ այս հրապարակը կազատենք միայն այն դեպքում, երբ այս դավաճանին կհեռացնենք: Գիշերում ենք այս հրպարակում, պետք է պինդ պահենք այս խրամատը: Այստեղից է թելադրվում Հայաստանի քաղաքական օրակարգը: Նիկոլը գոյություն չունի եւ վերջ: Չորեքշաբթի այս շենքում տեղի ունենալու կառավարության հետ հարցուպատասխան: Ըստ օրենքի վարչապետը պետք է ներկայան խորհրդարան: Այդ օրը, այդ ժամին այս հրապարակում հայտարարում ենք հանրահավաք: Այդ օրը 16. 00-ին հավաքվում ենք այստեղ: Վաղը շարունակվելու են բողոքի, անհնազանդության ակցիաները»,-ասաց Սաղաթելյանը: Նա առաջարկեց երթով շարժվել դեպի նախագահի նստավայր եւ աջակցություն հայտնել ՀՀ նախագահին: Նշենք, որ երթը քիչ առաջ ավարտվեց։
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44