Հրապարակ» թերթը գրում է. «Մարտիմեկյան հանրահավաքի ելույթում կիսանախագահական համակարգին վերադառնալու իր մտադրության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն անակնկալի է բերել «Իմ քայլի» պատգամավորներից շատերին։ Բանն այն է, որ հարցը չի քննարկվել խմբակցությունում, ավելին՝ 2020-ի հունվարին իր ամփոփիչ ասուլիսում Փաշինյանը քննադատել էր կիսանախագահական համակարգը՝ ասելով, որ այն ՀՀ երրորդ հանրապետության ամբողջ ընթացքում ձախողված կառավարման համակարգ է։
«Դա գործնականում բոլորս տեսել ենք եւ դա ապացուցված է: Հեղափոխության հաջորդ օրվանից եղել են մարդիկ, որոնք ասում էին՝ արագ կիսանախագահական համակարգը պետք է վերականգնել, բացատրում էին՝ հին համակարգում լավ էր, փաստացի բոլոր լծակները նախագահի ձեռքին էին, պատասխանատվությունը՝ վարչապետի ձեռքը: Հենց պրոբլեմ էր առաջանում, նախագահը շատ հաջող իր պատասխանատվությունը դնում էր վարչապետի վրա, իրեն գործից հանում էր, եւ բուֆեր էր առաջանում»։
Նախօրեի հայտարարությունը նախեւառաջ ուղղված է «Իմ քայլի» դեմ, Փաշինյանը պատերազմից հետո պայքարում է ոչ միայն ընդդիմության, այլեւ սեփական թիմի դեմ, որ այն ճաքեր չտա՝ պատգամավորները չմիանան ընդդիմությանը, չսկսեն իմպիչմենտի գործընթաց։
Պառլամենտական համակարգում վարչապետը կախված է խորհրդարանից, մի կողմից՝ «Իմ քայլն» է նրա պատանդը, մյուս կողմից՝ ինքը նրանց, եւ երեք ամիս է՝ ստիպված նրանց սրտով է գնում, բոլորի պահանջները բավարարում, որ իր դեմ դուրս չգան։ Եվ կարծում է, որ նախագահի պաշտոնը հնարավորություն կտա ուղղաձիգ կառավարել բոլորին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
14:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55