Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում բանակցություններ կվարի Աբխազիայի իր գործընկեր Դաուր Կովեի հետ: Կովեի նախորդ այցը Ռուսաստանի մայրաքաղաք տեղի էր ունեցել 2019 թվականի ապրիլին: Այս մասին գրում է Tass-ը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, կողմերը «կարծիքներ կփոխանակեն երկկողմ հարաբերությունների կարևոր հարցերի և միջազգային ասպարեզում արտաքին քաղաքականության համակարգման վերաբերյալ»: Դիվանագետը նշել է, որ «ռուս-աբխազական բարեկամական հարաբերությունները հիմնված են դաշինքի և ռազմավարական գործընկերության սկզբունքների վրա, ունեն ամուր իրավական հիմք և ենթակա չեն կոնյուկտուրայի»:
Նշվում է, որ կողմերը հատուկ ուշադրություն են դարձնելու Անդրկովկասի անվտանգության խնդիրներին: Ինչպես ավելի վաղ նշել էր ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Ռուսաստանի Դաշնությունը Աբխազիային տրամադրում է համապարփակ օգնություն՝ պետականության զարգացման և ռազմական անվտանգության ապահովման գործում, ինչպես նաև գնահատում է հանրապետության գիծը ռազմական ոլորտում համագործակցության ընդլայնման գործում: Հանրապետության նախագահ Ասլան Բժանիան բազմիցս շեշտել է, որ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը Աբխազիայի ղեկավարության գործունեության գերակա ոլորտներից մեկն է:
Մոսկվան և Սուխումը համատեղ կազմում են ընդհանուր պաշտպանական տարածք, որի կարևոր տարրերից մեկը Աբխազիայի տարածքում գտնվող ռուսական ռազմաբազան է, որը պաշտպանում է հանրապետության ինքնիշխանությունն ու անվտանգությունը:
Նախարարների կողմից անվտանգության հարցերի քննարկման կարևորությունը հիմնականում պայմանավորված է Անդրկովկասում ստեղծված ծանր իրավիճակով: Մասնավորապես, Մոսկվան բազմիցս նշել է Վրաստանում և տարածաշրջանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական գործունեության կուտակումը: Աբխազիան իր հերթին պնդում է, որ անհրաժեշտ է ստորագրել Վրաստանի հետ ուժի չկիրառման մասին իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթ:
Հիշեցնենք, որ նախորդ ամիս Աբխազիայի խորհրդարանը դիմել է Ռուսաստանի Պետդումային հայտարարությամբ, որ հանրապետությունը պատրաստ է հավասար պայմաններով մասնակցել Աբխազիայի տարածքով Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցություն բացելու նախագծին։ Նշվում էր, որ ելնելով այն հանգամանքից, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո տարածաշրջանի երկրները սկսել են քննարկել երկաթուղային կապի բացման հնարավորությունը, Աբխազիան չպետք է անտարբեր մնա:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01